Եկել Է ԲՌՀՉ-ի խմբի երկրների ժամանակը. Publico.es Անտոնիո Էստելիա

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջությամբ վերցված Եվրոպայում եւ, մասնավորապես, Իսպանիայում ճգնաժամից դուրս գալու համար տնտեսական խթանման միջոցների կիրառման անհրաժեշտության շուրջն ընթացող վեճերն անխզելիորեն կապված են դրանց ֆինանսավորման հարցի հետ: Ո՞վ Է վճարելու տնտեսական խթանման հերթական պլանը, որպեսզի Եվրոպան ուշքի գա ճգնաժամից: Օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ միջոցներ այսօր չունեն ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Գերմանիան եւ ո՛չ Էլ Ֆրանսիան:

Մարշալի նոր պլանը կարող են իրականացնել սոսկ ԲՌՀՉ-ի խմբի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան եւ Չինաստան) երկրները, առաջին հերթին, անշուշտ, Չինաստանը: Դրան առանձնահատուկ ուշադրություն Է նվիրվել «մեծ քսանյակի» բարձր մակարդակի վերջին հանդիպման ժամանակ, որը տեղի Է ունեցել Կաննում:

Ամենավերջին գնահատումների համաձայն՝ վերջին տարիներին (հատկապես այն բանից հետո, երբ բորբոքվեց տնտեսական ճգնաժամը) ԲՌՀՉ-ի երկրներն իրենց ձեռքում են կենտրոնացրել շուրջ երեք տրիլիոն դոլար կամ համաշխարհային ամբողջ արժութային պաշարի 40 տոկոսը: Առյուծի բաժինը՝ ենթադրաբար համաշխարհային պաշարների շուրջ 30 տոկոսը, գտնվում Է Չինաստանում: Դրանում մեծ դեր Է խաղացել տնտեսական ճգնաժամը, քանի որ ֆինանսներն արդեն չեն բախում Եվրոպայի կամ ԱՄՆ-ի դռները: Ընդհակառակը, դրանք սլացան դեպի դինամիկ կերպով զարգացող երկրներ: Բայց կան նաեւ այլ պատճառներ, որոնք բացատրում են աշխարհի այս մասում արժութային պաշարների այդքան զգալի աճը. նավթի եւ բնական գազի (եւ ընդհանրապես բոլոր հանածո Էներգակիրների) գների աճը, յուանի եւ դոլարի միջեւ արժութային պատերազմը, ինչպես նաեւ վերոհիշյալ երկրներում չտեսնված տնտեսական աճը:

Այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Գրիֆիտ Ջոնսը եւ Օկամպոն (2008), այնուամենայնիվ, նշում են, որ զարգացող երկրներն իրենց մոտ ավելի շատ միջազգային արժութային պաշարներ են կուտակում, քան դա ցանկալի կլիներ համաշխարհային ֆինանսական համակարգի կայունության համար: Ուստի այս հեղինակներն առաջարկում են, որ ԲՌՀՉ-ի երկրները կուտակված արժութային միջոցների ավելցուկներն ուղղորդեն այսպես կոչված զարգացած երկրների Էկոնոմիկայի վերականգնման կարիքներին:

Օրինակ՝ վերոհիշյալ հեղինակները կարծում են, թե, օգտվելով այդ երկրների սուվերեն ֆոնդերի ընդամենը 1 տոկոսից, հնարավոր կլիներ ստեղծել մոտավորապես 70 միլիարդ դոլարի չափով վարկային մեխանիզմ: Այդ գումարը կարելի կլիներ ամեն տարի ուղղորդել տարբեր նպատակների: Չինաստանի եւ ԲՌՀՉ-ի մյուս երկրների կուտակած պաշարների հիման վրա կարելի կլիներ ստեղծել Համաշխարհային ֆինանսական գործակալություն՝ զարգացած երկրների տնտեսական աճի խթանման նպատակով: Այն օգնություն ցույց կտար զարգացած երկրների Էկոնոմիկայի իրական հատվածին, առանձնապես այն ճյուղերում, որոնք նպաստում են կայուն, հավասարակշռված եւ շրջակա միջավայրի համար անվտանգ աճին, ներառյալ Էներգիայի այլընտրական աղբյուրները, գիտահատազոտական աշխատանքները, կրթությունը, առողջապահությունը եւ այլ ճյուղեր: Այդ գործակալությունը կարելի կլիներ ստեղծել արդեն գոյություն ունեցող մի քանի միջազգային կազմակերպությունների հիման վրա, ինչպիսին Է, ասենք, Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ): Թեեւ, հաշվի առնելով այդ հիմնարկության կարծրամիտ պահպանողականությունը՝ առավել խելամիտ կլիներ, որ գործակալությունը անկախ լիներ ԱՄՀ-ից: Գործակալությունը կարելի կլիներ կառավարել որեւիցե բազմակողմ մարմնի միջոցով՝ ոչ այնքան ծախսատար, ինչպես, օրինակ, ՄԱԿ-ը:

Նման միջոցի իրագործումից զարգացած երկրների Էկոնոմիկան քիչ օգուտ չԷր քաղի, բայց անտարակուսելի Է նաեւ այն հանգամանքը, որ դա բարենպաստ տնտեսական ներգործություն կունենար զարգացող երկրների վրա:

Իրոք, փորձագետների կանխատեսումների համաձայն, որոնք ուշի-ուշով հետեւում են ԲՌՀՉ-ի զարգացմանը, այս խմբի երկրները, մի կողմից, ենթարկվում են Էկոնոմիկայի գերտաքացման, իսկ մյուս կողմից՝ զարգացած երկրների կողմից պահանջարկի կտրուկ կրճատման վտանգին: Այսպիսով, արդյունաբերապես զարգացած երկրների հետ ԲՌՀՉ-ի անդամների փոխգործակցությունը կարող Է որոշակի չափով պաղեցնել առաջինների Էկոնոմիկան եւ պահպանել երկրորդների պահանջարկի մակարդակը: Զարգացման թե՛ մեկ եւ թե՛ մյուս վեկտորը ծանրակշիռ ավանդ կներդներ ամբողջ մոլորակի վրա ավելի հավասարակշռված տնտեսական աճի բնագավառում:

Սույն հոդվածում նկարագրված միջոցառումների քննադատները պնդում են, թե ԲՌՀՉ-ի երկրների եւ, մասնավորապես, Չինաստանի ֆինանսական օժանդակությամբ Համաշխարհային ֆինանսական գործակալության ստեղծումն ի վերջո Երկրագնդում կխախտի աշխարհաքաղաքական հավասարակշությունը:

Այնուամենայնիվ, ակնհայտ Է, որ այդ հավասարակշությունն արդեն իսկ անդառնալիորեն խախտված Է: Համաշխարհային խնդիրները կլուծվեն եւ ավելի ու ավելի մեծ չափով արդեն լուծվում են Պեկինում, այլ ոչ թե Նյու Յորքում կամ Բրյուսելում:

Հայերեն

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը

Երևան-Սևան ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտով

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Ազգային օրվա առթիվ