Ով Է կառավարում աշխարհը ճգնաժամի ընթացքում. քաղաքական գործիչները, թե ֆինանսական խաղորդները. Deutsche Welle

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպան պետական պարտքի ճգնաժամ Է ապրում: Դրանից դուրս գալու համար անհրաժեշտ են մի շարք համաձայնեցված քաղաքական որոշումներ: Քանի դեռ քաղաքական գործիչները չեն կարողանում համաձայնության գալ, խաղի կանոնները թելադրում են ֆինանսական շուկաների հանգուցային դեմքերը:

Սկզբում՝ 2008-2009 թվականներին, ծավալվեց ֆինանսական ճգնաժամը: Տուժեցին բանկերը: Եվ նրանց փրկեցին հարկատուների փողերը, որոնք, պետությունը չուներ Էլ: Արդյունքում՝ պետական պարտքի մակարդակը հասավ ռեկորդային նշագծի, իսկ ֆինանսական ճգնաժամը վերածվեց պարտայինի: Դրանում ներքաշվեցին նաեւ Եվրամիության այն երկրները, որոնք առանց այդ Էլ երկար տարիներ հավասարակշռություն Էին պահպանում ֆինանսական անդունդի եզրին:

Այն ժամանակ, երբ Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի եւ Եվրամիության նորանոր երկրների վճարունակությունը լուրջ անհանգստություն Է առաջացնում, ճգնաժամը հասել Է հաջորդ, հավանաբար, եզրափակիչ փուլին: «Խոսքն արդեն ոչ թե պարտային ճգնաժամի, այլ քաղաքական բարեփոխումներ իրականացնելու եվրոպական երկրների անընդունակության հետ կապված ճգնաժամի մասին Է»,-ասում Է Հերդ Հոյսլերը՝ Bayerische Landesbank գերմանական բանկի վարչության նախագահը:

Նա մատնանշում Է, որ պետությունները կենսաթոշակային պարտավորություններ են ստանձնել, որոնց համար ֆինանսավորում չկա, ուստի անհրաժեշտ Է բարեփոխել ֆինանսական հատվածի ամբողջ սեգմենտներ: «Սա այն թեման Է, որը մենք պատրաստվում Էին քննարկել միայն մի քսան տարի անց»,-նշում Է Հոսլերը: Բայց Եվրոպայում առայժմ բանավեճեր են ընթանում համաեվրոպական պարտատոմսերի, խնայողության միջոցառումների եւ Եվրոպայի կենտրոնական բանկի դերակատարության շուրջ, որը, եվրոգոտու երկրների մեծամասնության կարծիքով՝ պետք Է անսահմանափակ քանակությամբ փող մղի շուկա:

Գերմանիայի արդյունաբերության համերկրային միավորման նախագահ Հանս Պետեր Կայտելը համոզված Է, որ հանգուցային շատ դեմքեր «մտավոր առումով արդեն պարզապես ի վիճակի չեն հասկանալու ոչ բուն ճգնաժամը, ոչ Էլ դրա հետեւանքները»: ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը, Կայտելի կարծիքով՝ «Եվրոպայում ընթացող բանավեճի այն քիչ մասնակիցներից մեկն Է, ով իրոք բարձրության վրա Է մնում»:

ԳՖՀ-ի կառավարության ղեկավարի համար անսովոր Է այսքան շատ գովեստներ լսելը, այն Էլ ճգնաժամի թեժ շրջանում: Մինչ այժմ նրան մեղադրում Էին այն բանում, որ նա չափազանց անվճռական Է, որ Գերմանիան չի գիտակցում իր առաջատար դերը Եվրոպայում, իսկ ճգնաժամի հաղթահարմանը նպատակամղված միջոցառումները կարճաժամկետ են ու շատ ուշացած:

«Քաղաքական գործիչներից պահանջում են, որ նրանք գործեն արագորեն ու ավելին անեն: Բայց դա նշանակում Է, որ քաղաքական գործիչները պետք Է հասնեն ֆինանսական շուկաներում իրադրության զարգացման հետեւից»,-ասում Է Բեռլինի Hertie School of Governance-ից տնտեսական գիտությունների դոկտոր Անկե Հասելը: «Սակայն ժողովրդավարական որոշումների մշակման եւ ընդունման գործընթացը ժամանակ Է պահանջում, թող որ նույնիսկ տանում Է իրադրության բարդացման»,-ընդգծել Է նա:

Բայց ֆինանսական շուկաների ներկայիս սրընթաց դինամիկայի դեպքում արդյոք վճռորոշ խոսքը կմնա քաղաքական գործիչներին, եթե նրանք միշտ Էլ պոչից են քարշ գալիս: Անկե Հասելը հակված չԷ դրամատիկ գույներով ներկայացնելու իրադրությունը: Բայց, նրա կարծիքով՝ քաղաքական գործիչները խուսավարելու դաշտ ունեն: Հենց նրանք են ֆինանսական շուկաների խաղորդներին պահում որոշակի շրջանակներում եւ խաղի կանոններ սահմանում:

Սակայն այդ կանոնները պետք Է միասնական լինեն որքան կարելի Է մեծ թվով երկրների համար, ընդգծում Է Հասելը: Իդեալական տարբերակն այն կլիներ, որ ընդհանուր հայտարարի գային «մեծ քսանյակի» երկրները կամ գոնե Եվրամիության պետությունները:

Այն բանի ցայտուն օրինակը, թե որքան դժվար Է միատեսակ կանոններ սահմանել բոլոր համար, ֆինանսական գործառնությունների վրա հարկ սահմանելու շուրջ ծավալված վեճն Է: Առայժմ Եվրոպայի երկրները փոխհամաձայնության չեն եկել: Ընդհանրապես քաղաքական գործիչները չափազանց քիչ բան են արել այն բանի համար, որ ապահովեն ֆինանսական շուկաների կարգավորումը: Միեւնույն ժամանակ եվրոպացի քաղաքական գործիչներին չի հաջողվել ֆինանսական շուկաների խաղորդներին համոզել այն բանում, որ եվրոգոտին կարող Է հաղթահարել պարտային ճգնաժամը:

Իսկ առայժմ հրդեհի գոտին ընդարձակվում Է: «Եթե ֆինանսական հրդեհը չմարվի, քաղաքական գործիչները բարեփոխումներ անցկացնելու համար հնարավորություններ այլեւս չեն ունենա»,-ասում Է ԳՖՀ-ի կառավարությանն առընթեր խորհրդատվական խորհրդի անդամ տնտեսագետ Բեատրիս Վեդերդի դի Մաուրոն: ՉԷ որ, նրա խոսքով՝ «իրացվելիության հիմնախնդիրը շատ շուտով կարող Է վերածվել վճարունակության հիմնախնդրի»:

Հայերեն

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ