5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սկզբում Հունաստանն Էր, հետո՝ Իռլանդիան ու Պորտուգալիան, այնուհետեւ հրդեհի Էպիկենտրոն դարձավ Իտալիան: Այժմ Էլ սկսվում Է ֆինանսաքաղաքական դրամայի «ֆրանսիական» փուլը: Դա շատ տագնապալի Է, բայց, ինչպես հայտնի Է, չկա չարիք առանց բարիքի: Այժմ արդեն վերջնականապես պարզ Է՝ դադար չի լինելու: Տակավին նոյեմբերի սկզբին թվում Էր, որ եթե պարտային ճգնաժամը վերջապես տապալի ներդրողների վստահությունը կորցրած Աթենքի եւ Հռոմի կառավարությունները, շուկաները կհանդարտվեն: Բայց թեթեւացած շունչ քաշելու ժամանակը կարճատեւ Էր: Արդեն նոյեմբերի կեսին պարտային հիմնախնդիրները վերստին գրոհեցին եվրոգոտու վրա, ըստ որում՝ այնպիսի ուժով, որ ճգնաժամը բարձրացավ որակապես նոր մակարդակի:
Մինչ այժմ եվրոպական պարտային դրաման կարելի Էր, թող որ խիստ պայմանականորեն, բաժանել երեք փուլի: Սկզբում՝ 2010 թվականի առաջին կեսին, եվրոպացիները նետվեցին փրկելու Հունաստանը՝ հուսալով, որ իրենց կհաջողվի տեղափակել ֆինանսական ճգնաժամը: Այնուհետեւ՝ 2010 թվականի աշնանը եւ 2011-ի գարնանը, հրդեհի գոտին ընդլայնվեց, այնպես որ հարկ եղավ օգնել Իռլանդիային ու Պորտուգալիային: Այս տարվա օգոստոսին, բորսաների փլուզումը նշանավորեց երրորդ փուլի սկիզբը. Ճգնաժամի Էպիկենտրոնը դեռեւս չփրկված Հունաստանից սկսեց տեղաշարժվել դեպի Իտալիա:
Ստեղծված իրադրության մեջ նորությունն այն Էր, որ սասանվեց եվրոգոտու՝ մեծությամբ երրորդ Էկոնոմիկան, որը 1,9 տրլն եվրոյի աստղաբաշխական պարտք Էր կուտակել, երկիր, որը Եվրամիության հիմնադիրներից մեկն Է:
Այդուամենայնիվ, ամենից տագնապալի գործոնը, որը մի խումբ վերլուծաբանների ստիպեց խոսել պարտային ճգնաժամի սաստկանալու մասին, դարձավ վերջին օրերին այն երկրների պետական պարտատոմսերի փոխարժեքների անկումը, որոնք Գերմանիայի հետ միասին համարվում են եվրոգոտու միջուկը եւ ունեն AAA բարձրագույն վարկային ռեյտինգ: Խոսքը Ավստրիայի, Նիդեռլանդների եւ Ֆրանսիայի մասին Է:
Պարտային ճգնաժամի՝ այս օրերին սկսված նոր՝ չորրորդ փուլի (որին կհաջորդեն ե՛ւ հինգերորդը, ե՛ւ վեցերորդը, դեռ երկար ժամանակ դադար չի լինի) բովանդակությունն այն Է, որ միջազգային ներդրողներն արդեն սկսել են կասկածել ոչ թե եվրոգոտու հարավային ու արեւմտյան ծայրամասերի երկրների, այլեւ Եվրոպայի արժութային միության միջուկը կազմող պետությունների վրա: Խոսքը նախեւառաջ Ֆրանսիայի՝ աշխարհամասի՝ մեծությամբ երկրորդ տնտեսական տերության մասին Է, որի նախագահը, Գերմանիայի կանցլերի հետ միասին, այժմ հանգուցային դեմք Է դարձել ճգնաժամի դեմ մղվող պայքարում:
Բայց հենց այդ դերն Էլ անհանգստացնում Է ներդրողներին. վերջին ժամանակներս նրանք ավելի ու ավելի հաճախ են իրենց հարց տալիս, թե Փարիզն իրեն չի վնասի արդյոք եվրոգոտին փրկելիս: Ուստի ներդրողներն այժմ Ֆրանսիայից ավելի բարձր տոկոսներ են պահանջում նրա պարտատոմսերի գծով: Արդյունքում՝ գերմանական արժեթղթերի, որոնք նախկինի պես օրինակելի են համարվում, եւ ֆրանսիական արժեթղթերի տոկոսադրույքների միջեւ տարբերությունը հասել Է եվրոյի գոյության տարիների ընթացքում ռեկորդային 2 տոկոսային կետի:
Դա տագնապալի ազդանշան Է, թեեւ Փարիզը, բնականաբար, դեռեւս անսահմանորեն հեռու Է ճակատագրական սահմանագծից: Սակայն ամբողջ աշխարհում տնտեսական աճի տեմպերի դանդաղման պայմաններում պետական պարտքի սպասարկման աճող ծախսերը կարող են բերել այն բանին, որ արդեն առաջիկա շաբաթներին վարկանիշային գործակալությունները կնվազեցնեն Ֆրանսիայի ռեյտինգի կանխատեսումը, իսկ այնուհետեւ՝ նախագահական ընտրարշավի ամենաթեժ պահին հարկադրված կլինեն այդ երկրին զրկել երեք A-երի տեսքով «բարձրագույն վարկային որակի նշանից»: Դրանից կտուժի նաեւ Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը: ՉԷ որ Ֆրանսիան դրա երկու խոշորագույն դոնորներից մեկն Է:
Այս ամենը շատ վատ նորություն Է, բայց, ինչպես հայտնի Է, չկա չարիք առանց բարիքի: Այժմ նաեւ Ֆրանսիային, որպեսզի նա խուսափի ճահճի մեջ ընկղմվելուց, հարկ կլինի լրջորեն ձեռնամուխ լինել արմատական բարեփոխումների: