Ցածր գների դարաշրջանն անցյալում է մնացել. McKinsey Global Institute

3 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ դարում մոլորակի բնակչությունն աճել է չորս անգամ, իսկ համախառն ներքին արդյունքը' քսան անգամ, ինչը բնական ռեսուրսների պահանջարկն ավելացրել է 600-2000 տոկոսով: Սակայն բորսայական ապրանքների գները'գնաճի հաշվառմամբ, կրկնակի կրճատվել են: Անցած տասնամյակում հումքի գների աճը միայն վերացրել է այդ խզումը, գրում է «Վեդոմոստի»-ն' վկայակոչելով McKinsey Global Institute-ի (MGI) զեկույցը:

Ցածր գների դարաշրջանը, զեկույցի հեղինակների կարծիքով, անցյալում է մնացել: 2010-ից մինչեւ 2030 թվականը, ըստ MGI-ի կանխատեսման, համաշխարհային միջին դասը (այսինքն' նրանք, ովքեր կարող են օրական ծախսել 10-100 դոլար' ըստ գնողունակության պարիտետի), որը ներկայում ընդգրկում Է 1,8 միլիարդ մարդ, կհամալրվի եւս 3 միլիարդով:

Պահանջարկի կտրուկ աճը տեղի կունենա հենց այն պահին, երբ ռեսուրսների նոր աղբյուրների որոնումը դժվարացած է կամ թանկ է, եւ մեզ սպասում է «ռեսուրսային հեղափոխություն»: Պահանջարկի աճը արտադրության համամասնական աճով բավարարելու փորձը կպահանջի տարեկան մինչեւ 3 տրիլիոն դոլարի լրացուցիչ ներդրումներ' առնվազն 1 տրիլիոն դոլարով ավելի, քան աշխարհը ներդնում էր ոչ հեռու անցյալում, եւ լուրջ ռիսկերով է ուղեկցվում, նշում են հեղինակները:

Մինչեւ 2030 թվականը խմելաջրի սպառումը կաճի 30 տոկոսով եւ չորային երկրներում դրա դեֆիցիտը կսրվի: Պղնձի նոր հանքավայրերի կեսը գտնվում է քաղաքական մեծ ռիսկերով երկրներում, իսկ չօգտագործվող արգավանդ հողերի ավելի քան 80 տոկոսը գտնվում է չզարգացած ենթակառուցվածք կամ լուրջ քաղաքական խնդիրներ ունեցող երկրներում, ըստ որում ներդրումների ավելացում կպահանջվի հենց այն ժամանակ, երբ փողը կդառնա դժվարամատչելի ու թանկ, միջոցների ներգրավման լրացուցիչ ծախսերը կոնսուլտանտները գնահատում են տարեկան 50-150 մլրդ դոլար:

Եթե ոչ միայն պարզապես ավելացվի արտադրությունը, այլեւ մեծանա դրա արդյունավետությունը, կարելի է տնտեսել մինչեւ 2,9 տրիլիոն դոլար (ընթացիկ գներով): Իսկ եթե վերացվեն էներգետիկայի, գյուղատնտեսության բնագավառի սուբսիդիաներն ու մյուս արտոնությունները, խնայողությունը տարեկան կարող է կազմել արդեն 3,7 տրիլիոն դոլար:

Կոնսուլտանտները հաշվարկել են, որ մոտավորապես 75 տոկոս միագումար խնայողության կարելի է հասնել արդյունավետության բարձրացման 15 միջոցառումների շնորհիվ: Դրանցից երեքը (շենքերի էներգաարդյունավետությունը, խոշոր ֆիրմաների արտադրողականության բարձրացումը եւ սննդամթերքի կորուստների նվազեցումը) տալիս են ամբողջ խնայողության մեկ երրորդը, իսկ խնայողության 80 տոկոս հնարավորությունները կապված են զարգացող երկրների հետ:

Հայերեն

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ