5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխմանը նվիրված խորհրդաժողովում, որը նոյեմբերի 28-ից մինչեւ դեկտեմբերի 9-ը տեղի կունենա Հարավային Աֆրիկայի Դուրբան քաղաքում, կորոշվի Կիոտոյի արձանագրության ճակատագիրը: Այն ստորագրվել Է 1997 թվականին Ճապոնիայում եւ մինչ օրս ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը վերաբերող միակ գործող միջազգային համաձայնագիրն Է: Դրա գործողության ժամկետը լրանում Է 2012 թվականի դեկտեմբերի 31-ին:
Դուրբանի համաժողովի մասնակիցները պետք Է սահմանեն CO2-ի Էմիսիայի սահմանափակման նոր նպատակները եւ որոշեն, թե կերկարաձգվի արդյոք Կիոտոյի արձանագրության ժամկետը, թե դրան փոխարինելու կգա նոր համաձայնագիր, որը նաեւ զարգացող երկրներին կպարտավորեցնի ձեռնարկելու կլիմայի պաշտպանության միջոցներ: Կիոտոյի արձանագրության երկարաձգման հակառակորդների թվում են Կանադան, Ճապոնիան, ինչպես նաեւ ԱՄՆ-ը, որոնք այդպես Էլ չեն վավերացրել այս փաստաթուղթը: Փորձագետները երկյուղ են կրում, որ առանց կլիմայի պաշտպանության նոր միջազգային համաձայնագրի, CO2-ի արտանետումների դեմ պայքարի մեթոդները կլինեն անարդյունավետ: «Կիոտոյի արձանագրության առանձնահատկությունն այն Է, որ արդյունաբերապես զարգացած երկրները պարտավորվել են 2008-ից մինչեւ 2012 թվականն ընկած ժամանակահավածում ձեռնարկել մթնոլորտ արտանետումների կրճատման որոշակի միջոցներ»,- ընդգծել Է Գերմանիայի Germanwatch ոչ կառավարական բնապահպանական կազմակերպության աշխատակից Սվեն Հարմելինգը:
Կիոտոյի արձանագրության հակառակորդները դժգոհ են այն բանից, որ այն սոսկ արդյունաբերապես զարգացած երկրներին Է պարտավորեցնում կրճատել ջերմոցային արտանետումները: Մինչդեռ զարգացող երկրներում եւ անցումային Էկոնոմիկայով երկրներում ջերմոցային գազերի արտանետումների մակարդակը սրընթաց տեմպերով աճում Է: Բացի դրանից, համաձայնագրի մի շարք քննադատներ անարդարացի են համարում այն հանգամանքը, որ Կիոտոյի արձանագրությունը չի վավերացվել ածխածնի երկօքսիդի Էմիսիայի ծավալներով ռեկորդակիրների՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի կողմից: Նրանց Է բաժին ընկնում բոլոր արտանետումների 40 տոկոսը: Ի դեպ Չինաստանը, ինչպես նաեւ Բրազիլիան, Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը (ՀԱՀ) եւ Եվրամիության երկրները հանդես են գալիս սույն համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման օգտին:
Տակավին 2007 թվականին ՄԱԿ-ի՝ կլիմայի պաշտպանության խորհրդվաժողովում, որը տեղի Է ունեցել Բալիում, որոշվել Է բանակցություններ վարել Կիոտոյի արձանագրության ապագայի եւ այն նպատակների շուրջը, որոնք պետք Է նշվեն նոր համաձայնագրում: Բանակցությունները, որոնք վերջին տարիներին վարվում են, մտել են փակուղի: Մինչեւ այժմ գործնականում ոչ մի արդյունք ձեռք չի բերվել:
Միակ բանը, որի շուրջը կողմերին հաջողվել Է համաձայնության գալ, ըստ Ցելսիուսի երկու աստիճանով մոլորակի կլիմայի ջերմացման սահմանափակման նպատակն Է: Երկու աստիճանն այն վերջին սահմանն Է, որի գերազանցումը կհանգեցնի անդառնալի հետեւանքների: Թեեւ, Սվեն Հարմելինգի կարծիքով՝ այն միջոցները, որոնց արդյունաբերապես զարգացած եւ զարգացող երկրները պատրաստ են դիմելու հանուն այս նպատակի, բավարար չեն: «Եթե դրանք չխստացվեն, ապա մոլորակի վրա միջին ջերմաստիճանը կբարձրանա ոչ թե երկու, այլ 3,5 կամ նույնիսկ 4 աստիճանով»,- նշել Է փորձագետը:
Կանխատեսումների համաձայն՝ շատ երկրներ պետք Է նախապատրաստվեն հնարավոր բնական համաղետներին, չԷ որ գլոբալ տաքացումը լիովին կանգնեցնելն անհնարին Է: Այնպիսի երկրներ, ինչպիսին Բանգլադեշն Է, ապագայում պետք Է հարմարվեն համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը: Դրա համար նրանց կպահանջվեն նոր ամբարտակներ եւ պատնեշներ: Կլիմայի փոփոխման հետեւանքով կարող են լիովին ջրի տակ անցել այնպիսի կղզիներ, ինչպիսիք են Մալդիվները եւ Տուվալուն: Կպահանջվի դրանց բնակիչներին անվտանգ տարածաշրջաններ վերաբնակեցնելու ծրագիր:
Այս ամենի համար անհրաժեշտ են վիթխարի միջոցներ, որոնք զարգացող երկրների մեծ մասը չունեն: Չնայած վիճելի շատ հարցերի շուրջը առկա տարաձայնություններին՝ արդյունաբերապես զարգացած երկրները որոշում են կայացրել, սկսած 2020 թվականից, տարեկան 100-ական միլարդ դոլար տրամադրել զարգացող պետություններում գլոբալ տաքացման հնարավոր հետեւանքների կանխման միջոցառումների համար: Դուրբանում խոսք կլինի նաեւ սույն նախաձեռնության իրագործման կոնկրետ քայլերի մասին: