Ռուսաստանը վերստին նվաճում Է Արեւելյան Եվրոպան, այս անգամ բիզնեսի ուժերով. Christian Science Monitor Թոնի Վեսոլովսկի

6 րոպեի ընթերցում

ՊՐԱՀԱ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն բանից ավելի քան 20 տարի անց, երբ խորհրդային տանկերը եւ զինվորները հեռացան նախկին Չեխոսլովակիայից եւ Արեւելյան Եվրոպայից, Ռուսաստանը վերստին սկսում Է ուժեղացնել իր ազդեցությունն այս տարածաշրջանում, որը մի ժամանակ իր կայսրության հետնաբակն Էր: Այն, ինչ չկարողացան անել թնդանոթներն ու արկերը, այսօր հաջողությամբ անում են ռուբլիները:

Այն պայմաններում, երբ համաշխարհային ֆինանսական ճգնաժամն ավելի ու ավելի ցավոտ Է հարվածում, այս տարածաշրջանի պետություններն իսպառ վաճառում են սեփական ակտիվները՝ փորձելով փակել իրենց բյուջեների բաց անցքերը: Արեւմտյան կորպորացիաներն ավելի ու ավելի պիրկ են ձգում գոտիները եւ Եվրոպայի այս մասում նույնպես վաճառում են իրենց ակտիվների մի մասը: Գոյացած վակուումը լցնում են ռուսաստանցի եռանդուն գործարարները, որոնց մի մասը վայելում Է Կրեմլի աջակցությունը: Եվ փողը հաղթում Է վաղեմի անվստահությանը, որը մնացել Է կոմունիզմի լծի եւ Մոսկվայի իշխանության ներքո ապրած տասնամյակներից:

1991 թվականին Խորհրդային Միության տրոհման պահից մինչեւ 2008 թվակականն ընկած 17 տարում Արեւելյան Եվրոպայում Ռուսաստանի ներդրումները եղել են չնչին՝ կազմելով ընդամենը 2,4 միլիարդ դոլար, ինչի մասին հաղորդում Է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման խորհրդաժողովը (ՅՈՒՆԿՏԱԴ): Բայց վերջին երեք տարում այս գումարն արդեն հասել Է 2,8 միլիարդ դոլարի:

«Այդ ֆիրմաներն այժմ բարձրեկամտաբեր են, եւ դրանք հասկացել են, որ Ռուսաստանի շուկան իրենց բավական չԷ,- ասում Է ՅՈՒՆԿՏԱԴ-ի գիտական աշխատակից Կալման Կալոտայը:- Իրենց գործարարության զարգացման նպատակով դրանք որոնումներ են կատարում այլ վայրերում»:

ԱՊՀ-ի երկրների գծով Չեխիայի առեւտրա-արդյունաբերական պալատի վարչության նախագահ Վացլավ Պետրիչեկի խոսքով՝ չեխերը եւ արեւելյան մյուս եվրոպացիները մի կողմ են դրել իրենց դժգոհությունն ու վիրավորանքները՝ հետապնդելով գործարար շահեր: «Սա աշխատանքի ազատ շուկա Է,- ասում Է Պետրիչեկը:- Ռուսաստանցի ներդրողներն օգուտ են քաղում ներկայիս համաշխարհային ֆինանսական ճգնաժամից, որը խնդիրներ Է առաջացրել Եվրոպայի որոշ ընկերությունների համար: Անշուշտ, մենք ստիպված հետեւում ենք այն բանին, որ ոչ ոք չկարողանա իշխել այնպիսի ամենակարեւոր ճյուղերում, ինչպիսին Էներգետիկան Է»:

Ռուսաստանցիներն այս տարածաշրջան սլացան գնումների:

Հուլիսին Ռուսաստանի խոշոր բանկերից մեկը՝ «Սբերբանկը» գնեց Ավստրիայի մի բանկի արեւելաեվրոպական բաժանմունքը: Հայտարարելով այս ձեռքբերման մասին՝ Էկոնոմիկայի նախկին նախարար Գերման Գրեֆը ընդգծել Է. «Սա մեր առաջին քայլն Է «Սբերբանկը» գլոբալ բանկի վերածելու ճանապարհին»:

Հայտնվել են հաղորդումներ այն մասին, որ պետությանը պատկանող՝ Ռուսաստանի մի այլ բանկ ձգտում Է շահել չեխ մագնատ Պետր Կելների վստահությունը՝ ջանալով ձեռք բերելու Չեխիայի ամենահաջողակ վարկային գործակալություններից մեկի բաժնետոմսերի 10 տոկոսը:

Ռուսաստանի՝ մեծությամբ երկրորդ բանկը վերջերս 141 միլիոն դոլար Է վճարել Բուլղարիայի ծխախոտի պետական ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի համար: Իսկ «Ռուսաստանի երկաթուղիները», Bloomberg-ի հաղորդումների համաձայն՝ շատ Է ցանկանում գնել Լեհաստանի եւ Սլովակիայի երկաթուղային բեռնափոխադրումների ընկերությունները: Ռուսաստանի նավթային կոնցեռնը պատրաստվում Է Լեհաստանում գնելու բալթյան Գդանսկ նավահանգստային քաղաքի նավթավերամշաման գործարանի բաժնետոմսերի՝ պետությանը պատկանող վերահսկիչ փաթեթը:

Իրենց ազդեցության տարածման համար ռուսները նաեւ օգտագործում են իրենց նավթի եւ գազի վիթխարի հարստությունները: Այս շարժման գլուխ Է կանգնած աշխարհում խոշորագույն Էներգետիկական ընկերություններից մեկը՝ «Գազպրոմ»-ը: Ռուսաստանի այս գազային հսկան մատակարարում Է Արեւմտյան Եվրոպայում վաճառվող բնական գազի ընդհանուր ծավալի շուրջ 25 տոկոսը: Արեւելյան Եվրոպայում այս ցուցանիշն ավելի բարձր Է. օրինակ՝ Բուլղարիան եւ Սլովակիան «Գազպրոմ»-ից ստանում են իրենց կողմից սպառվող գազի 90 տոկոսը:

«Գազպրոմ»-ը նաեւ տարածաշրջանում գնում Է Էներգետիկական ենթակառուցվածք: Գործելով դուստր ընկերության միջոցով՝ այն գնել Է Չեխիայի բնական գազի մատակարարին եւ այժմ իր ցանցի միջոցով կարող Է Չեխիայում սկսել տների ջեռուցումը:

Գլխավոր ճակատամարտ Է հասունանում նաեւ ատոմային Էներգետիկայի ոլորտում, որտեղ Մոսկվան կպայքարի Վաշինգտոնի հետ մի նախագծի համար, որը համարում են ամենախոշորներից եւ բարձրեկամտաբերներից մեկը Եվրոպայում: Բանն այն Է, որ Չեխիան պլանավորում Է մի քանի լրացուցիչ Էներգաբլոկներ կառուցել իր երկու ատոմակայաններից մեկում:

Ռեակտորների կառուցման պարտավորագիրը խոստանում Է ոչ քիչ ֆինանսական օգուտներ: Պրահայում աշխատող ամերիկացի դիվանագետները տեմելինյան գործարքը գնահատում են 27 միլիարդ դոլար: Բացի դրանից, այն կօգնի Միացյալ Նահանգներում ստեղծելու մինչեւ 9 հազար աշխատատեղ: (Մրցառքի մասնակից Westinghous Electric Co. ընկերությունը բազավորված Է ԱՄՆ-ում, սակայն դրա սեփականատերը եւ կառավարիչը Ճապոնիայի Toshiba-ն Է):

Ռուսաստանի կոնսորցիումը կարող Է առավելություն ստանալ Westinghouse-ի եւ ֆրանսիացիների նկատմամբ պարտավորագրի համար մղվող պայքարում: Ռուսաստանի մեքենաշինական կոնգլոմերատը Չեխիայի հանգուցային միջուկային մատակարարի սեփականատերն Է: Իսկ անցյալ տարի ռուսները հաղթեցին Westinghouse-ին՝ միջուկային վառելիքի մատակարարներ դառնալով Չեխիայի երկու ատոմակայանների համար:

Հայերեն

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ