Կկրկնի, արդյոք, Եվրոպան ԽՍՀՄ-ի ճակատագիրը

6 րոպեի ընթերցում

(Le Monde) Ֆրանսուա Հայսբուրգ

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նրանք, ովքեր 1980-ական թվականներին ուշադրությամբ հետեւում Էին խորհրդային կայսրության անկմանը, իսկ հետո նաեւ փլուզմանը, չեն կարող մի քանի ապշեցուցիչ զուգահեռներ չանցկացնել Եվրամիության ներկայիս իրադրության հետ: Այս պնդումը կարող Է զարմանալի թվալ, մանավանդ որ Խորհրդային կայսրության վախճանն ընկալվեց որպես ազատագրում, ի տարբերություն այն զգացումների, որ կարող են հետեւել մեր միության փլուզմանը:

Այդուհանդերձ, անկումային շարժման այդ գործընթացները միանգամայն համեմատելի են: Երկու դեպքում Էլ մենք տեսնում ենք տնտեսական կենսունակության կորուստ եւ տնտեսական աճի Էրոզիա, չնայած երկու այդ համակարգերի միջեւ առկա բոլոր տարբերություններին: Առաջին հերթին անհրաժեշտ Է նշել այն դժվարությունները, որոնք կապված են գործող գաղափարախոսական ու քաղաքական նախագծերի անքակտելի հակասությունների հետ: Եվրամիության դեպքում «դա այլեւս չի կարելի թույլ տալ» հիմնարար գաղափարախոսությունը, որն ընդունվել Է երկու համաշխարհային պատերազմներից հետո, ավելի ու ավելի դժվար Է ընկալվում նոր սերունդների կողմից. ինչպե՞ս առհասարակ կարելի Է «համատեղ կյանք կառուցել» ոչ թե մեկ ուրիշից, այլ հենց ինքդ քեզանից վախենալու հիմքի վրա:

Քաղաքական առումով Եվրամիությունը մինչ այժմ այդպես Էլ չկարողացավ գտնել իր դեմոսը, իսկ նրա ինստիտուտները լավագույն դեպքում բախվում են անտարբերության, իսկ վատագույն դեպքում՝ կատարյալ անըմբռնողության: Ինչ վերաբերում Է ռազմավարական ոլորտին, Եվրոպան զրկվել Է ոչ միայն հակառակորդից, այլեւ պարզորոշ սահմաններից, նախկինում մեր նախագիծը ցայտուն կերպով գծված Էր երկաթյա վարագույրով, այսօր մենք ինչպես հասկանանք՝ մինչեւ ու՞ր են դրանք հասնում եւ ինչու՞: Վերջապես (հենց դրանում Է Եվրամիության ներկայիս Էկզիստենցիոնալ ճգնաժամի պատճառը), մենք հայտարարել ենք միասնական արժույթ ընդունելու մասին' ընդսմին չստեղծելով կառավարման ֆեդերալ գործիքներ եւ հարկային մեխանիզմներ, առանց որոնց եվրոն պարզապես չի կարող ապագա ունենալ:

Տնտեսական եւ սոցիալական առումով Պորտուգալիան եւ Ֆինլանդիան եղել են ու նույնքան տարբեր կմնան, ինչպես, օրինակ՝ Ալաբաման եւ Ալյասկան, Բրազիլիայի հյուսիսարեւելյան տարածաշրջանը եւ Սան Պաուլոն: Ի տարբերություն Եվրամիության, Հնդկաստանին, Բրազիլիային կամ ԱՄՆ-ին հաջողվում Է ֆեդերալ ինստիտուտների շնորհիվ գլուխ հանել մեզ հետ համեմատելի տարածաշրջանային տարաձայնություններից: Եվ, ինչպես դա եղել Է ԽՍՀՄ-ում Գորբաչովի օրոք (1986-1991 թթ.), համակարգի հակասությունների հաղթահարման յուրաքանչյուր եվրոպական նախաձեռնություն երեւան Է գալիս չափազանց ուշ. ճիշտ այնպես, ինչպես որ հրապարակայնությունն ու պերեստրոյկան, «փրկության» եվրոպական ծրագրերը հաջորդում են մեկը մյուսին:

Բոլոր այդ նախաձեռնությունների ձախողումը բացատրվում Է ոչ միայն եվրոպացի չինովնիկների եւ Եվրամիության անդամ պետությունների անձեռնհասությամբ կամ անփութությամբ, այլեւ այն հակասությունների բնույթով, որոնց բախվել են մեր երկրները. այն բանի ըմբռնմանը, որ եվրոն առանց ֆեդերալ ինստիտուտների ապագա չունի, դիմակայում Է մեր ժողովուրդների ու ղեկավարների կողմից ֆեդերալ որոշումները չընդունելը:

Եվրամիության փլուզման հնարավորությունը ամրապնդում Է հետեւյալ պարադոքսը: Մի կողմից՝ Եվրամիությունը սպառնալիքի տակ կհայտնվի եվրոյի անհետանալու դեպքում. եվրոյի բացակայության եւ մի ամբողջ շարք դեւալվացիոն գործընթացների առկայության պայմաններում միասնական շուկան երկար չի դիմանա, ինչպես նաեւ տեղաշարժի եւ բնակության վայրի ընտրության ազատությունը: Եվրոն կարող Է փրկել միայն եվրոգոտու անդամ պետությունների ֆեդերալ համաձայնությունը: Այդուհանդերձ, եվրոգոտու քաղաքական իշխանություններն ու ինստիտուտները՝ ֆեդերալ հարկով եւ Էական բյուջեով, իրենց սահմանմամբ, չեն կարող լինել Եվրամիության ներկայիս իշխանություններն ու ինստիտուտները:

Նման պայմաններում ի՞նչ իմաստ ունեն համաեվրոպական նվաճումները, եթե այսպիսի անհաղթահարելի ինստիտուցիոնալ ու քաղաքական տարբերություններ կան ֆեդերալ միջուկի եւ այն երկրների միջեւ, որոնք սկզբունքորեն հրաժարվում են եվրոյին պատկանելուց: Կարող Է, արդյոք, Եվրամիությունն Էական դեր պահպանել այն փոխակերպման դեպքում, որի հավանականությունը կախված Է եվրոգոտու կողմից ֆեդերալ ինստիտուտների գաղափարի ընդունումից, ինչին հասնելը բնավ Էլ դյուրին չի լինի:

Եթե եվրոն կործանվի, ապա նա իր հետ կտանի նաեւ Միությունը: Բայց նույնիսկ եթե նա վերածնվի եւ ուժեղանա, դա բնավ չի երաշխավորի Եվրամիության գոյատեւումը: Բացի այդ, ֆեդերալ եվրոգոտու ստեղծման ճանապարհով եվրոյի փրկումը կառաջադրի նաեւ այլ ռազմավարական հարցեր: Ինչպե՞ս կարելի Է մշակել համաեվրոպական պաշտպանական քաղաքականություն, եթե Մեծ Բրիտանիան խաղից դուրս Է մնում, իսկ մեր երկրի ծրագրերը շատ ավելի հեռուն են գնում եվրոպական մեր գործընկերների մեծամասնության պլաններից: Եվրոն փրկելը մեզ հնարավորություն Է տալիս կառուցելու նոր Միություն:

Հայերեն

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ