WWF-ն առաջարկել է մարդկությանը կերակրելու ութ եղանակ

3 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) փոխնախագահ Ջեյսոն Քլեյը չորեքշաբթի օրը Nature հանդեսում հրապարակված իր հոդվածում առաջարկել է արագորեն աճող մարդկությանը կերակրելու ութ եղանակ, որոնք անվտանգ են մոլորակի կենսաբազմազանության համար:

«2050 թվականին յուրաքանչյուր մարդ, ինչպես եւ այժմ, սնվելու կարիք կունենա: Միայն թե մարդկանց թիվը 2-3 միլիարդով ավելի մեծ կլինի: Սակայն մթերքների աճեցման համար պիտանի հողերի մոտավորապես 70 տոկոսն արդեն օգտագործվում է, եւ այդ թիվը շատ արագ աճում է»,- նշել է Քլեյը: Այդ կապակցությամբ նա առաջարկում է մարդկության այդ «ստնտուի» ավելի արդյունավետ օգտագործման ութ եղանակ, որոնք կապահովեն նույն տարածքից ավելի մեծ բերքի հավաքումը:

Առաջին եղանակը, ըստ ԱՄՆ-ի WWF-ի փոխնախագահի, գենետիկորեն վերափոխված մթերքների ներուժի օգտագործումն է, քանի որ գենետիկան թույլ է տալիս կրկնապատկել կամ նույնիսկ եռապատկել բերքը: Երկրորդը՝ ամենաաղքատ երկրների ագարակատերերի ուսուցումն է: «Նրանց բոլոր գիտելիքներն ստացվել են ծնողներից կամ հարեւաններից, մինչդեռ ագրոարդյունաբերության վերջին նվաճումները նրանց թույլ կտան ավելի շատ բերք ստանալ»,- նշել է Քլեյը:

Այսօրվա դրությամբ մոտավորապես մեկ միլիարդ մարդ չափազանց շատ է ուտում եւ նույնքան մարդ էլ ուտում է չափազանց քիչ: WWF-ն առաջարկում է որպես երրորդ եղանակ մինչեւ 2030 թվականը նվազեցնել այդ խզումը:

«Անհրաժեշտ է հասնել այն բանին, որ տեխնոլոգիաները, որոնցում օգտագործվում են ջուր, էլեկտրաէներգիա եւ այլ ռեսուրսներ, մարդկությանը տան այն առավելագույնը, ինչի դրանք ընդունակ են: Մինչ այժմ սննդի մեկ կալորիայի արտադրությունը մեկ լիտր ջուր է պահանջում»,- ասել է Քլեյը:

Եղանակներից մեկն էլ դեն նետվող սննդի թվաքանակի նվազեցումն է: Ըստ WWF-ի տվյալների' ուտելիքի 30-40 տոկոսը հայտնվում է աղբանոցում, իսկ դա յուրաքանչյուր երրորդ կալորիան է:

Նոր բերրի հողատարածություններ յուրացնելու փոխարեն Քլեյը որպես վեցերորդ եղանակ առաջարկում է օգտագործված հողերի վերականգնումը:

Վերջին եղանակը հողի մեջ գտնվող օրգանական նյութերի պահպանումն է, ինչին կարելի է հասնել, եթե տնկարկից առաջ եւ բերքն հավաքելուց հետո չանցկացվեն գյուղատնտեսական հրկիզումներ:

Հայերեն Русский

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը