Հարավային Աֆրիկայի 12 միլիոն երեխաներ միաժամանակյա երգով շնորհավորել են Նելսոն Մանդելային
2 րոպեի ընթերցում

ՊՐԵՏՈՐԻԱ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Աֆրիկայի 12 միլիոն երեխաներ միաժամանակ կատարել են ողջույնի երգ՝ Նելսոն Մանդելային շնորհավորելով ծննդյան 93-ամյակի առթիվ: Երկուշաբթի այսպես հուզականորեն Է օրն սկսվել Հարավային Աֆրիկայի Հանրապետության (ՀԱՀ) բոլոր դպրոցներում: Համաժողովրդական ներկայացումը լայնորեն հեռարձակվել Է ազգային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով:
Իսկ չափահասները, ներառյալ քաղաքական գործիչներն ու գործարարները, որոշել են 67 րոպե բարի գործերի նվիրել ի հիշատակ այն բանի, թե ինչպես Է «Մադիբա»-ն («Առաջնորդը»), հարավաֆրիկացիները սիրով այսպես են անվանում վետերանին, իր կյանքի 67 տարին նվիրել հանուն ոչ ռասայական ժողովրդավարության պայքարին: Նրանք ներկում եւ մաքրում են դպրոցների, ապաստարանների եւ բուժանկելանոցների շենքերը, պարեն են բաժանում կարիքավորներին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ամբողջ աշխարհի մարդկանց կոչ Է արել հետեւելու նրանց օրինակին:
Նելսոն Մանդելայի հիմնադրամի նախաձեռնությամբ նրա ծննդյան օրը՝ հուլիսի 18-ն, արդեն երրորդ անգամ նշվում Է որպես միջազգային «Մանդելայի օր»:
«Դառնալով ազատ եւ ժողովրդավարական Հարավային Աֆրիկայի առաջին նախագահը՝ Մանդելան դրել Է հիրավի ոչ ռասայական, սեռական հատկանիշով խտրականությունց զերծ, ժողովրդավարական եւ բարգավաճող հասարակության հիմքերը»,- հայտարարել Է երկրի նախագահ Ջեյկոբ Զուման: