Մարզային

«Մշակույթների երկխոսություն. համաշխարհային մշակույթը եւ Հայաստանը» նստաշրջան` Գյումրիում

1 րոպեի ընթերցում

«Մշակույթների երկխոսություն. համաշխարհային մշակույթը եւ Հայաստանը» նստաշրջան` Գյումրիում

ԳՅՈՒՄՐԻ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 6-8-ը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում կգումարվի «Մշակույթների երկխոսություն. համաշխարհային մշակույթը եւ Հայաստանը» միջազգային հինգերորդ նստաշրջանը, որը նվիրված է հայ անվանի կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի ծննդյան 90- ամյակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց գիտաժողովի պատասխանատու, երաժշտագետ Հասմիկ Հարությունյանը, գիտաժողովը հնարավորություն է ընձեռելու վերստին թերթելու եւ վերաարժեքավորելու կոմպոզիտորի ստեղծագործությունները:

«Գիտաժողովի ընթացքում ներկայացվելու են ավելի քան վաթսուն նյութեր ինչպես հանրապետության, այնպես էլ արտերկրի' Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի, հեղինակավոր գիտական եւ կրթական կենտրոնների ներկայացուցիչների կողմից: Ներկայացվող նյութերում լինելու են պատմամշակութային բացահայտումներ, հետազոտությունների արդյունքներ, տեսակետներ»,-նշեց Հ. Հարությունյանը:

Հավելենք, որ գիտաժողովի շրջանակներում անցկացվելու են նաեւ կլոր սեղաններ, քննարկումներ, իսկ վերջում կհրատարակվի գիտաժողովի նյութերի ժողովածուն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում