Տարածաշրջանային

Ռեջեփ Թայիփ Էրդողանն Էրզրումում հանդիպել է Հունաստանի իր գործընկերոջ հետ

1 րոպեի ընթերցում

Ռեջեփ Թայիփ Էրդողանն Էրզրումում հանդիպել է Հունաստանի իր գործընկերոջ հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Էրզրումում հանդիպել է Հունաստանի իր գործընկեր Յուրգոս Պապանդրեուի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ երկու երկրներն ստացել են պատմական հնարավորություն` լուծելու միմյանց միջեւ առկա բոլոր խնդիրները:

Անվանելով Էրդողանին «թանկագին ընկեր»` Պապանդրեուն նշել է, որ իրենք միասին ունակ են դրականորեն փոփոխելու թուրք-հունական հարաբերությունները: Իր հերթին Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան եւ Հունաստանը երկկողմ հարաբերություններում արձանագրել են մեծ առաջընթաց, ստորագրել 25 համաձայնագիր: Թուրքիայի վարչապետն անհրաժեշտ է համարել անհապաղ լուծել Էգեյան ծովի շուրջ առկա երկկողմ խնդիրները, որոնք մեծ ազդեցություն են ունենում թուրք-հունական հարաբերությունների վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում