Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հյուրանոցներում ներդրումներն աճել են 55 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2010 թվականի երեք եռամսյակում Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հյուրանոցային անշարժ գույքի բնագավառում ներդրումները անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել են 55 տոկոսով` մինչեւ 3,97 մլրդ եվրո: Այս թիվը, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղ է գտել Jones Lang LaSalle Hotels ընկերության խորհրդատվական հետազոտության մեջ:

«Վաճառված հյուրանոցային ակտիվների թվաքանակն աճել է երրորդ եռամսյակում՝ կազմելով 1,8 մլրդ եվրո, ինչը 70 տոկոսով գերազանցել է 2009 թվականի երրորդ եռամսյակի ցուցանիշները (1,056 մլրդ եվրո)»,- նշվում է հաշվետվության մեջ: Ըստ փորձագետների տվյալների` տարածաշրջանի առաջատարը Մեծ Բրիտանիայի շուկան է՝ ավելի քան 1 մլրդ եվրո ծավալով, որին հաջորդում է Ֆրանսիայի շուկան՝ ներդրումների մոտավորապես 505 մլն եվրո ծավալով: Երրորդ տեղում Իսպանիայի շուկան է (291 մլն եվրո): «Ամերիկացի ներդրողներն աստիճանաբար վերադառնում են Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի շուկաներ. ներկա պահին նրանց բաժինը կազմում է 20 տոկոս՝ 2009 թվականի 6 տոկոսի համեմատ:

Ներքին ներդրումները մնում են գերակշռող, թեեւ տոկոսային հարաբերակցությամբ դրանց բաժինը 2009 թվականի 56 տոկոսից 2010 թվականի երեք եռամսյակում նվազել է մինչեւ 36 տոկոս»,- ասված է հետազոտության մեջ: Ինչպես կանխատեսում է Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներում Jones Lang LaSalle Hotels-ի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ուին Սմիթը, ընթացիկ տարվա արդյունքներով գործարքների ծավալը կարող է հասնել 5,5 մլրդ եվրոյի, ինչը 76 տոկոսով ավելի է 2009 թվականի համեմատ:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում