Մարդիկ Homo sapiens-ի այն ոչ մեծ խմբի սերունդներն են, որը ողջ Է մնացել Է Աֆրիկայի հարավում
2 րոպեի ընթերցում

ԼՈՆԴՈՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այժմ Երկրի վրա ապրող բոլոր մարդիկ Homo sapiens-ի այն ոչ մեծ խմբի սերունդներն են, որն Աֆրիկայի հարավում ողջ Է մնացել մոլորակի կլիմայի կտրուկ փոփոխությունից հետո: Այս եզրակացությանն Է հանգել ամերիկացի հայտնի գիտնական, Արիզոնայի նահանգի համալսարանի Մարդու Էվոլյուցիայի եւ սոցիալական զարգացման դպրոցի պրոֆեսոր Քուրտիս Մերիանը:
Սենսացիա առաջացնող նրա աշխատանքն իր վերջին համարում հրապարակել Է գիտական աշխարհում ազդեցիկ «Սայենտիֆիկ Ամերիկեն» հանդեսը: Հետազոտության մեջ նշված Է, որ շուրջ 195 հազար տարի առաջ մարդկությունը հայտնվել Է լիակատար անհետացման եզրին, երբ Երկրի վրա անսպասելիորեն փոխվել Է կլիման եւ սկսվել Է հերթական սառցային ժամանակաշրջանը: Դրա հետեւանքով բնակչության թիվը շուրջ 10 հազարից նվազել Է մինչեւ ընդամենը մի քանի հարյուր, որոնք գրեթե 70 հազար տարվա ընթացքում բնակվել են մի ոչ մեծ տարածության վրա՝ ժամանակակից Աֆրիկայի ամենահարավում:
Այժմ մոլորակի վրա ապրող բոլոր մարդիկ, գտնում Է գիտնականը, այդ ոչ մեծ խմբի սերունդներն են: 90-ական թվականներին համաշխարհային գիտությունը պարզեց մի զարմանալի փաստ. մարդն իր ծագումնաբանական բազմազանության ցուցանիշով զբաղեցնում Է վերջին հորիզոնականներից մեկը մյուս կենսաբանական տեսակների մեջ: Դա այն բանի վկայությունն Է, որ ժամանակակից մարդը ծագում Է ոչ մեծ խմբի նախնիներից: