Սերժ Թանկյանը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերժ Թանկյանը Երեւան կատարած իր մեկօրյա այցի ժամանակ կայցելի նաեւ 1915 թ-ին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սերժ Թանկյանը, իր արվեստն ունի քարոզչական բնույթ: Նա չհստակեցրեց` արդյո՞ք Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված որեւէ նախագծով հանդես կգա:

«Հարյուրամյակը կնշվի 2015 թ-ին, եւ դժվար է հիմա ասել, թե ես ինչ կանեմ այդ ժամանակ»,- ասաց նա` ավելացնելով, որ ինքը երբեք չի ստեղծագործում կոնկրետ թեմայի շուրջ: «Ես ստեղծագործում եմ այն ամենի շուրջ, ինչ զգում եմ: Դրան ավելացրած` ես ավելի շատ սիրում եմ ստեղծագործել ընդհանուր թեմաների շուրջ: Կարեւոր է, որ երաժշտությունը ներսից գա»,- ասաց նա` նշելով, որ իր երգերի միջոցով Ցեղասպանության հարցը բարձրացնելու փորձերը եղել են արդյունավետ, սակայն իրականում դա ոչ թե ծրագիր պետք է լինի, այլ հոգու ճիչ: Անդրադառնալով իր ստեղծագործական կյանքի ձեւավորման սկզբին` նա նշեց, որ իրականում իր ծնողները միշտ հորդորում էին նրան նվագել դաշնամուր, կիթառ, սակայն ինքը չէր համաձայնում: «Ես միայն 20 տարեկանում սկսեցի նվագել եւ երգել, ու իմ ամենօրյա աշխատանքի շնորհիվ է միայն, որ հաջողության եմ հասել»,- ասաց նա: Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե Սերժ Թանկյանն իր երգերը որ գույների հետ է ասոցացնում:

Նա նշեց, որ այն երգերը, որոնք կատարել է, երբ եղել է «System of a down» խմբի մեներգիչ, նմանեցնում էր սեւ, կարմիր եւ մանուշակագույն գույների, իսկ այժմյան երգերը` նարնջագույնի եւ կապույտի: «Շատ առաջարկներ եմ ստանում, որ համերգով հանդես գամ «System of a down» խմբի հետ, սակայն դեռ որոշակի պլաններ չկան»,- ասաց նա` ավելացնելով, որ ինքը շատ լավ հարաբերությունների մեջ է խմբի անդամների հետ:

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել