Ամեն տարի Աֆրիկայում ծնվում Է ՁԻԱՀ-ի բնածին վիրուսով 400 հազար երեխա
1 րոպեի ընթերցում

ՌԱԲԱԹ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկայի երկրներում ամեն տարի լույս աշխարհ Է գալիս շուրջ 400 հազար երեխա ՁԻԱՀ-ի բնածին վիրուսով: Այս մասին այսօր Կամերունի մայրաքաղաք Յաունդեում հայտարարել Է ՁԻԱՀ-ի դեմ ՄԱԿ-ի ծրագրի գործադիր տնօրեն Միշել Սիդիբեն:
Նրա խոսքով, «այդ երեխաների մեկ երրորդը չի ապրում մինեչեւ մեկ տարի՝ հնարավորություն չունենալով ստանալու անհրաժեշտ բժշկական խնամք, նրանց կեսը մահանում Է՝ չհասնելով երկամյա տարիքի, իսկ մնացած մասը դատապարտված Է ցմահ բուժման»:
Աֆրիկայում պետք Է գա այն ժամանակը, երբ կհայտնվի ՁԻԱՀ-ով չվարակված երեխաների սերունդը, ասել Է Սիդիբեն: