ՓԱՐԻԶ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : «Հայաստանի նախագահին Ֆրանսիայում միշտ լավ ընդունելության են արժանացնում, եւ դա ոչ միայն այն պատճառով, որ երկու ժողովուրդները դարավոր բարեկամական հարաբերություններ ունեն, այլեւ այն, որ ֆրանսահայ համայքն այստեղ ունի օրինավորի համարում»,-հայ լրագրողներին ասաց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը՝ մարտի 10-ի երեկոյան Փարիզի «Ռից» հյուրանոցում ներկա գտնվելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ֆրանսահայ համայնքի նշանավոր գործիչների մասնակցությամբ կազմակերպված ընթրիքին: Նա իր ուրախությունը հայտնեց, որ հարյուրամյակների պատմություն ունեցող հայ-ֆրանսիական կապերն ասօր արդյունավետ կերպով շարունակվում են նաեւ պետությունների մակարդակով:
Ազնավուրը միշտ Էլ հետաքրքրված Է հայաստանյան կյանքով, ժողովրդի առօրյայով, եւ նախագահի հետ հանդիպումները նրա համար լավ առիթ են երկրի ղեկավարից տեղեկանալու Հայաստսանին առնչվող հրատապ հարցերի մասին: Մասնավորապես, ուշադրության կենտրոնում են հայ-թուրքական գործընթացները, որոնք, հռչակավոր երգչի խոսքերով, դեռեւս կոնկրետ հանգրվանի չեն հասել: Սակայն, ըստ նրա, լավատեսությունը չպետք Է կորցնել, թեեւ միշտ դժվար Է կռահել, թե որեւԷ դրական մոտեցում արտահայտելիս իրականում ինչ Է մտածում թուրքական կողմը: Շ. Ազնավուրը բնական Է համարում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 252 բանաձեւի ընդունման առնչությամբ Թուրքիայի դիրքորոշումը, որը սակայն, նրա դիտարկմամբ ավելի մեղմ Է, քան ադրբջանական կեցվածքը: Նա համոզված Է, որ ԱՄՆ-ի, միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը, ինչն իր հերթին տագնապեցնում Է Ադրբեջանին:
Հայրենանվեր հայորդին վստահեցնում է, որ Հայաստանին իր աջակցությունը կշարունակի «Ազնավուրը Հայաստանին» կազմակերպությունը, որն այսօր պատրաստ Է բավարարելու հանրապետության հիվանդանոցների Էլեկտրոնային մահճակալների ողջ պահանջարկը. հնարավոր Է ապահովել բավարար քանակով, սակայն խնդիրներ են առաջանում տաղափոխման հետ կապված:
Որպես Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շ.Ազնավուրը պատրաստ Է շարունակելու իր առաքելությունը հայկական հիմնահարցերի առաջմղման առումով. «Ես դեսպան եմ եւ փորձում եմ հնարավորինս ներկայացնել Հայաստանը աշխարհին՝ օգտագործելով նաեւ իմ միջազգային հաղինակությունը: Այս առումով ես որոշակի ժամանակ եմ խլում ինքս ինձնից՝ որպես արտիստի»,-նշեց հռչակավոր շանսոնյեն:
Ինչ վերաբերում Է ստեղծագործական կյանքին, ապա Ազնավուրը պատրաստ Է թեկուզ մինչեւ հայուր տարեկանը ելույթներով հանդես գալ: Առաջիկայում ծրագրված են համերգային շրջագայություններ, թեեւ այժմ ավելի շատ գերադասում Է ստեղծագործել: Շուտով կթողարկվի երգերի նոր ալբոմը. «Այնքան նոր երգեր ունեմ, որ ուիշներին Էլ կարող եմ տրամադրել»,-նշեց ֆրանսահայ մեծանուն երգիչը:
Սերժ Սարգսյանի հետ հանդպմանը ներկա Ֆրանսիայի տնտեսական զարգացման նախարար Պատրիկ Դեւեճանը հպարտ Է, որ ֆրանսիական կառավարությունը հայազգի նախարարին Է առանձնացրել ՀՀ նախագահին դիմավորողների թվում: «Կարծում եմ` ոչ շատ երկրներ նման հնարավորություն ունեն»,-ընդծելով ֆրանսահայ համայնքի նպստավոր դերակարությունը ասաց նա: Պ. Դեւեճյանը առանձնահատուկ կարեւորեց նախագահ Սարկոզիի կողմից Սերժ Սարգսյանին պետական այցով Ֆանսիա այցելելու հրավերը, նամանավանդ, որ այն հաջորդելու Է Թուրքիայի տարվան Ֆրանսիայում: Անդրադառնալով ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացին, ֆրանսահայ նախարարը նշեց, որ որքան միջազգային ճնշումը մեծ լինի, այնքան աշխարհը կհասկանա, որ Հայոց ցաղասանության ճանաչումը անշրջելի Է: Սրանում ժամանակի հետ կհամոզվի նաեւ Թուրքիան, եւ այս երկրում Էլ գործընթացները որոշակիորեն կարագանան: «Շատ կարեւոր Է, որպեսզի Միացյալ Նահանգները ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սա կլինի շատ մեծ «կապիտալ»«,-համոզված Է Պ. Դեւեճյանը:
Նա նաեւ Ֆրանսիայի Օ դը Սենի դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահն Է, եւ ծրագրեր Է մշակում խորացնելու հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը: Ներկայումս համատեղ նախագծեր են իրականացվում գյուղատնտեսության բնագավառում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի շրջանակներում: «Կարեւոր է, որ մեր քաղաքները եւս համագործակցություն հաստատեն, ինչը լրացուցիչ խթան կհանիսանա հայ-ֆրանսիական կապերի խորացման համար»,-նշեց Պ. Դեւեճյանը: «Ալկատել» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Սերժ Չուրուքը համոզված Է, որ յուրաքանչյուր սփյուռքահայ պետք Է լինի Հայաստանում՝ այս երկիրը ներսից ճանաչելու եւ ճիշտ հասկանալու համար: «Շատ հեշտ Է արերկրի հարմարավետ կյանքով ապրելով` դատողություններ անել Հայաստանի մասին: Ինքս եղել եմ Հայաստանում, եւ խորին համոզում ունեմ, որ մեր հայրենիքը ճանաչելու, ճիշտ ընկալելու համար հարկ Է լինել այնտեղ, տեղում տեսնել ու զգալ իրողությունը»,-ասաց Սերժ Չուրուքը: Նրա համոզմամբ, Սփյուռքը բարի կամեցողությամբ Է տրամադրված Հայաստանի նկատմամբ. «սփյուռքահայերը Հայաստանի կամավորներն են»: «Այսօր Հայաստանի խնդիրն Է ստեղծել իր սեփական հարստությունը, համախմբել մեր ժողովրդի մտավոր ներուժը՝ ծառայեցնելով այն երկրի առաջընթացի ապահովմանը»,-ասաց ֆրանսահայ գործարարը: