Մշակույթ

Կբացվի բրիտանացի հեծանվորդ Թոմ Ալենի «Շրջելով Մերձավոր Արեւելքն ու Հյուսիսային Աֆրիկան» խորագրով անհատական ցուցահանդեսը

1 րոպեի ընթերցում

Կբացվի բրիտանացի հեծանվորդ Թոմ Ալենի «Շրջելով Մերձավոր Արեւելքն ու Հյուսիսային Աֆրիկան» խորագրով անհատական ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորարար փորձառական արվեստի կեմտրոնում (ՆՓԱԿ) մարտի 12-ին կբացվի բրիտանացի հեծանվորդ Թոմ Ալենի անհատական ցուցահանդեսը` «Շրջելով Մերձավոր Արեւելքն ու Հյուսիսային Աֆրիկան» խորագրով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՆՓԱԿ-ից, բրիտանացի հեծանվորդի ցուցահանդեսին կներկայացվեն լուսանկարչական աշխատանքներ, որոնք կատարվել են 2009թ. Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի 11 երկրներում: Ինչպես նշել է լուսանկարիչը, իր աշխատանքների վաճառքից ստացված հասույթը կհատկացվի հայկական եւ միջազգային բարեգործական կազմակերպություններին:

Նշենք, որ ցուցահանդեսը հանդիսատեսի առջեւ բաց կլինի երեք շաբաթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում