Շառլ Ազնավուրին նվիրված հաղորդում է հեռարձակել Ռուսաստանի հեռուստատեսությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծննդյան տոներին Ռուսաստանի OPT հեռուստաընկերությունը Շառլ Ազնավուրին նվիրված «Կյանքը սիրո մեջ» խորագրով մեկժամյա հաղորդում է հեռարձակել: Հաղորդման ընթացքում ներկայացվեցին երգչի արմատները, նշվեց, որ նրանք 1915թ. Հայոց ցեղասպանությունից փրկված սերունդ են, առանձնապես ներկայացվեց արվեստագետի կապը նախնիների հայրենիքի, ինչպես նաեւ Ռուսաստանի երաժշտասեր հասարակայնության հետ: Ազնավուրի մասին խոսք ասացին Իոսիֆ Կոբզոնը, Արմեն Ջիգարխանյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ցուցադրվեց երգչի համագործակցուըյունը Էդիթ Պիաֆի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Խուլիո Իգլեսիասի, Ջոնի Հոլիդեյի եւ այլ երաժիշտների հետ: Հուզիչ էին Ազնավուրի այցը եւ հանդիպումները երկրաշարժից ավերակված Հայաստանում, 1989 թվականի ձմռանը, որի հետեւանքով նա ստեղծեց «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական կազմակերպությունը, հսկայական օգնություն ցուցաբերելով աղետից տուժածներին: Այդ կապակցությամբ նաեւ ներկայացվեց երկրաշարժի տխուր առիթով գրված «Քեզ համար, Հայաստան» երգի ձայնասկավառակի թողարկումը, որի կատարմանը մասնակցել են հանրածանոթ արվեստագետներ՝ Ֆրանսիայում՝ Ադամոն, Ժիլբեր Բեկոն, Ջոնի Հոլիդեյը, Ռոբեր Օսեյնը, Պատրիսիա Կաասը, Միրեյ Մաթյոն, Պիեռ Ռիշարը, Ռոզի Վարդը, Մարինա Վլադին, ԱՄՆ-ում՝ Լայզա Մինելին, Գարի Բելաֆոնտեն, Իտալիայում՝ Նիլա Պիցցին, Էնրիկո Մուզիանին եւ ուրւշներ: Անդրադարձ եղավ 1964 թվականի առաջին համերգային հանդիպումներին Երեւանում եւ հետագայում, Հանրապետական հրապարակում ունեցած համերգը՝ Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահներ Ժակ Շիրակի եւ Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ: Ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտիստն ասել է, որ սիրով է այցելում Մոսկվա եւ այլ քաղաքներ, քանի որ ինքը մեծացել է ռուսական շրջապատում:

Հայերեն

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով