Ասիական քրիստոնեական կոնýերանսի էկումենիկ ծրագրի 2009 թ. դասընթացների մասնակիցներն այցելել են Կալկաթայի Սբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալկաթայում հոկտեմբերի 19- 29-ը ընթանում են Ասիական քրիստոնեական կոնýերանսի էկումենիկ ծրագրի 2009 թ. դասընթացները «Միասին ապրել Աստծո տան մեջե թեմայով, որին մասնակցում են Ասիական երկրների քրիստոնեական եկեղեցիների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանից, «Ասիական քրիստոնեական կոնýերանսիե հրավերով առաջին անգամ Հայ Առաքելական եկեղեցու կողմից դասընթացին մասնակցել եւ Հայոց եկեղեցին ներկայացրել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի վարչական տնօրեն Ավետիս քհն. Համբարձումյանը: Հոկտեմբերի 25-ին ծրագրի ղեկավարներ` դոկտ. Հոպ Ս. Անտոնի եւ դոկտ. Լոնգչար Վատիյի գլխավորությամբ, մասնակիցները այցելել են Կալկաթայի Սբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի` ներկա գտնվելու պատարագին եւ ավելի մոտ ծանոթանալու Հայ եկեղեցուն: Օրվա պատարագիչ Ավետիս քահանան բարի գալուստ է մաղթել հյուրերին` նշելով, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նույնպես ակտիվորեն մասնակցում եւ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում էկումենիկ շարժմանը, ձգտելով առավել սերտ կապեր հաստատել քրիստոնեական քույր եկեղեցիների եւ հարանվանությունների հետ: Պատարագի ավարտին հյուրերը առիթ են ունեցել նաեւ զրուցելու Մարդասիրական ճեմարանի սաների հետ եւ ծանոթանալու նրանց առօրյային: