2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արուսյակ Զախարյան): Երեւանում Մոսկվայի տանն այսօր կայացավ «Վահեե փաստավավերագրական ýիլմի պրեմիերան: üիլմը նկարահանելու գաղափարը «Միտքե վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանինն է, ռեժիսորներն են Աստղիկ Մելքոնյանն ու Արուսյակ Սիմոնյանը: üիլմի նկարահանմանն աջակցել է «Միտքե վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Ափրամյանը եւ Ազգային արխինի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը: Այն նվիրված է Ջավախքի խնդիրներին: «Ջավախքում օրախնդիր է դարձել ազգային հարցը. կա հայ էթնոսը պահպանելու եւ չասիմիլացվելու հիմնախնդիր: Նպատակ կար այդ հարցը հասցնել Հայաստան, եւ ցույց տալ Ջավախքին, որ նա մենակ չէ: üիլմում նկարահանված է պատմական հայկական հողը` Ջավախքը, որի վրա դարեր շարունակ ապրել է հայը, որի ամեն քարի վրա քրտինք է թափում ջավախքցին: üիլմում հանդիսատեսին ներկայացված են փաստեր, որոնց մասին մինչ այժմ բոլորը լուռ էինե,- նշեց ýիլմի ռեժիսոր Աստղիկ Մելքոնյանը: «üիլմի անունը` «Վահեե նշանակում է արեւ: Խորհրդանշում է այն, որ ýիլմը ստեղծվել է` լուսավորելու հայի միտքն ու հոգին, հասկացնելու, որ ավելի թանկ արժեք, քան մեր հայրենի մի բեկորն է, մենք չունենք, նաեւ ջերմացնելու հայրենիքի հոգատարությանը կարոտ ջավախքցու հոգինե,- նշեց Աղասի Միքայելյանը: