2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արուսյակ Զախարյան): «Մոսկվաե կինոթատրոնում «Արեւորդիե 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում այսօր հանդիսատեսի դատին ներկայացվեց «Հիմարության դարըե ýիլմը: üիլմի ցուցադրմանն աջակցել էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Միացյալ Թագավորության դեսպանատունը: «Մենք ամբողջությամբ սատարում ենք ýիլմի նպատակը եւ ցանկանում ենք շտապ լուծումներ տալ ýիլմում արծարծված խնդիրներին: Ամենամեծ խնդիրը կլիմայական փոփոխություններն են, որոնց դեմ պայքարել է պետք: Մեծ Բրիտանիայի կառավարությունն արդեն քարտեզներ է մշակել, թե ինչ կլինի բնության հետ մի քանի տարի հետո: Ամենից վտանգավորն այն փաստն է, որը մեզ` բոլորիս, անորոշությունն է պատել: Բացի կլիմայական փոփոխությունների խնդրից` վտանգավոր է նաեւ ավելացող մրրիկների, փոթորիկների, կարկուտների, անտառային հրդեհների, բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների անհետացման փաստը: Դա է պատճառը, որ մեր ուժերի ներածին չափով սատարում ենք «Արեւորդիե փառատոնի կայացմանը, որովհետեւ այն կօգնի մարդկանց բազում հարցադրումների ճիշտ պատասխաններ գտնելե,- նշեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյը: üիլմում ներկայացված է, թե ինչպես Արկտիկայում վեր է խոյանում լայն եզրերով գավաթի նման մի շինություն` հիմնական արխիվը, որտեղ ամբարված են աշխարհի բոլոր ազգային թանգարանների հարստությունը: Նորօրյա Նոյյան տապան, որտեղ կենդանիներ են պահվում` ամեն տեսակից մեկ զույգ: Գրքերի, պատմությունների ու ինýորմացիայի թվայնացված տվյալների մի հսկա շտեմարան: Սա է լինելու Երկիր մոլորակի ողջ հարստության պատսպարանը 2055 թ-ին, եթե մարդիկ այսօրվանից չսկսեն լրջորեն պայքարել գլոբալ տաքացման դեմ: Փաստագրական դրամայի եւ անիմացիայի այս խառնուրդի գլխավոր դերակատարը «Օսկարե-ի հավակնորդ Փիթ Փոսլթուեյթն է` որպես 2055-ի ամյացած աշխարհում ապրող ծերունի, որը դիտում է 2010-ին կատարված «արխիվային նկարահանումներնե ու հարցնում, թե ինչու չկասեցվեց կլիմայի փոփոխությունը, երբ դեռ հնարավորությու կար: