Բ. Սահակյան. «Շուշիի զարգացումը արժանապատվության խնդիր էե

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները Շուշի քաղաքի եւ ամբողջ շրջանի զարգացումը դիտում են որպես ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող խնդիր: Այս մասին ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Մոսկվայում Ռուսաստանցի հայ գործարարների եւ բարերարների հետ հանդիպման ժամանակ: Շուշիի վերականգնումն ու զարգացումը նա համարել է հրատապ խնդիր: «Մենք ուզում ենք վերակենդանացնել Շուշիի երբեմնի փառքը, քաղաքը դարձնել ժամանակակից, ծաղկուն ու զարգացող: Եվ այն, որ դուք հիմա այստեղ եք, լավագույնս վկայում է, որ ձեզնից յուրաքանչյուրի համար, անկախ նրանից, թե որտեղ եք բնակվում, կարեւոր է մեր փոքրիկ հայրենիքի մի մասնիկի` Շուշիի զարգացումը, նրա ներկան ու ապագան, եւ պատրաստ եք ձեր ուժերի ներածին չափով մասնակից լինել այս կարեւորագույն գործընթացինե,-նշել է ԼՂՀ նախագահը` ավելացնելով, որ Արցախի հին մայրաքաղաքի վերականգնումը կենսական նշանակություն ունի հայոց անկախ պետականության համար: Պատմականորեն Շուշին բազմաբնույթ դերակատարություն է ունեցել ոչ միայն Արցախի, այլ ողջ հայ ժողովրդի կյանքում: Իսկ 1992 թվականի մայիսի 9-ը շրջադարձային եղավ եւ Արցախի, եւ համայն հայության համար: «Շուշիի ազատագրումը մեր ժողովրդի ենթագիտակցության մեջ արթնացրեց հավատը սեփական ուժերի հանդեպ, համախմբված ու միասնաբար հաղթանակի հասնելու վստահությունը, ազատ ու անկախ պետականություն կերտելու վճռականությունը: Այս մեծ հաղթանակը համահայկական էր իր բնույթով: Շուշիի ազատագրմանը մասնակցում էր ողջ հայ ժողովուրդը, համայն հայությունը նյութական ու բարոյական աջակցություն էր ցուցաբերում Արցախին եւ աղոթում Աստծուն` պատմական արդարությունը վերականգնելու խնդրանքովե,-ասել է Բ. Սահակյանը: Նա նշել է, որ նախատեսում են Շուշի տեղափոխել մի շարք պետական մարմիններ եւ գերատեսչություններ` հանրապետության դատական համակարգը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, պաշտպանության բանակի որոշ ստորաբաժանումներ, գրողների միությունը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղը եւ մի շարք այլ օղակներ. «Համոզված ենք, որ այս միջոցառումները նոր լիցք կհաղորդեն քաղաքի զարգացմանըե: Շուշիի շենացման գործում, նրա խոսքով, մեծ դեր են կատարում տարբեր հիմնադրամներ ու կազմակերպություններ, անհատ բարերարներ, ում ժողովուրդը խորապես երախտապարտ է: ԼՂՀ նախագահը նշել է, որ անելիքները Շուշիում շատ են եւ բազմաբնույթ` բնակելի շենքերի, կրթական հաստատությունների, առողջապահական հիմնարկների, մշակութային օջախների, ճանապարհների, ջրամատակարարման ցանցի եւ այլ օբյեկտների կառուցում եւ վերանորոգում: «Շուշիի զարգացումը արժանապատվության խնդիր է: Նրա շենացումը ցույց կտա աշխարհին մեր միասնականությունը եւ միակամությունը` ազգային արժեքների պաշտպանության, անկախ եւ ինքնիշխան պետության շարունակական զարգացման ու զորացման, Հայաստան-Արցախ- Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում: Վստահ եմ, որ միասին մեզ կհաջողվի արդյունավետորեն լուծել նաեւ այս խնդիրը եւ արձանագրել մեր ընդհանուր հերթական հաղթանակըե,-ասել է ԼՂՀ նախագահը: Նշենք, որ ՀՀ նախագահ, «Հայաստանե համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ամենամյա «Հեռուստամարաթոն 2009ե ազգային տուրքի շրջանակում Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթե հյուրանոցում հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել բարեգործական դրամահավաք-ճաշկերույթ, որին մասնակացել են ռուսաստանաբնակ հայազգի գործարարներ: Դրամահավաք-ճաշկերույթին մասնակցել են նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Հայերեն

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին