ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովի նիստում Գ.Մինասյանը նշել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոչ մի կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճշմարտությունն Արցախի հարցում շատ ակնհայտ է` նախորդ դարավերջին ԼՂ ժողովուրդը գործող օրենսդրությանը խիստ համապատասխան ինքնորոշվել է եւ ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որին Ադրբեջանը պատասխանել է ագրեսիայով` կրելով խայտառակ պարտություն: Այս մասին նշել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը օրերս Սալոնիկում Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի բնապահպանաման հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում, երբ ադրբեջանցի պատվիրակներից մեկը փորձել է բնապահպանական խնդիրներից զատ անդրադառնալ նաեւ քաղաքական հարցերի: Նա նկատել է, որ Արցախի ժողովուրդը պայքարում էր իր անկախության համար, իսկ Ադրբեջանն իր ագրեսիայով ձգտում էր ծնկի բերել ազատատենչ արցախցիներին: «Այժմ մենք կանգնած ենք դրա հետեւանքների առջեւ, եւ խնդրի լուծմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբն, ու այլ ատյալներում խնդրի արծարծմամբ խանգարել այդ կառույցի աշխատանքներին անիմաստ էե,-ասել է Գ.Մինասյանը: Այսօր հրավիրված ասուլիսում Գ.Մինասյանը պատմեց, որ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը փորձել է բանավեճում ներքաշել Թուրքիայի եւ Վրաստանի պատվիրակներին, սակայն նրանք ոչ մի մեկնաբանություն չեն արել խնդրի վերաբերյալ: Գ.Մինասյանը ցավ է հայտնել, որ դեռեւս կան քաղաքական գործիչներ, ովքեր չեն հասկանում, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքները` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման, իրար հակասող չեն. ազգերի ինքնորոշումն ու տարածքային ամբողջականությունը տարբեր հարթությունների մեջ գործում են միմյանցից անկախ, այդպիսով` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոչ մի կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: ՀՀ Ազգային ժողովի մեկ այլ պատմագավոր Վարդան Խաչատրյանը, ով հոկտեմբերի 22-ին ԱԺ պատվիրակության կազմում մեկնել էր Մոսկվա` հանդիպելու Ադրբեջանի պատգամավորական պատվիրակության հետ, նշեց, որ Հայաստանի խորհրդարանականները հանդիպմանը գնացել էին կանխավ կողմնորոշված, որ այնտեղ հայ-թուրքական հարաբերությունների խնդիր չի բարձրանալու: Հայ պատվիրակներն ընդհանրապես մտադրություն չեն ունեցել քննարկել այդ հարցն այնտեղ` հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցերը դիտարկելով բացարձակապես միմյանցից անջատ: Ադրբեջանցիները եւս չեն շոշափել հայ-թուրքական հարաբերությունների որեւէ խնդիր: Պատգամավորները պայմանավորվել են, որ չեն անդրադառնալու նաեւ ռազմական հակամարտության խնդրին եւ խոսելու են հայ-ադրբեջանական հնարավոր հաշտեցման ճանապարհից: Խորհրդարանականների հանդիպմանը հարց է բարձրացվել, որ ճիշտ կլինի դրական լուծում տալ սահմանային առեւտրի խնդիրներին: «Այս հարցը չպետք է միջնորդավորել վրացական տարածքում առեւտրական ինչ-որ գործառույթներ ծավալելով, այլ եթե հնարավոր է Հայաստանի հյուսիսում ազատ առեւտրի գոտի պետք է ստեղծվի լուրջ վերահսկողության ներքո, որտեղ կարող է առեւտուր ծավալվելե,-հանդիպմանն ասել է Վ.Խաչատրյանը: ԼՂ խնդրի մասին ադրբեջանցիների որոշ զգացմունքային հայտարարություններից հետո նրանց կոչ է արվել դիտարկել խնդիրը ոչ զգացմունքային տեսանկյունից: «Խորհրդային Ադրբեջանում տեղի է ունեցել ազգային էթնիակական բազմությունների տարանջատում, որոնք երբեք չեն ընթանում խաղաղ, տեղի է ունեցել ռազմական հակամարտություն, Ադրբեջանը կրել է ծանր պարտություն, եւ այսօր դա պետք է ընկալել Ադրբեջանի անկախության համար վճարված վարձե,-նշվել է խորհրդարանականների հանդիպման ընթացքում: Վ.Խաչատրյանը նշեց, որ պատգամավորները որոշել են շարունակել հանդիպումները, սակայն դեռեւս պետք է կողմերը տան իրենց համաձայնությունը դրանք Երեւանում կամ Բաքվում անցկացնելու հարցում:

Հայերեն

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին