7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումն էականորեն տարբերվում էր բազմաթիվ մյուս հանդիպումներից, որտեղ ադբեջանական կողմը որպես գլխավոր մոտեցում նշում էր առաջին հերթին ԼՂ հակամարտության կարգավորումը, հետո միայն համագործակցության մասին առաջարկությունների քննարկումը: Այս կարծր դիրոքորոշումը տասնամյակից ավելի մենք լսել ենք, սակայն նկատեցինք, որ այսօր ադրբեջանական հասարակության մեջ, ըստ երեւույթին որոշ փոփոխություններ կատարվում են, այդ կարծրատիպերից փորձում են ազատվել, մեկ քայլ առաջ գնալե,- «Արմենպրեսե-ի թղթակցին ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը, ով մասնակցել է հոկտեմբերի 22-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը, որն իրականացվել է ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի առաջարկով եւ Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Ա. Սմբատյանի ու Փ. Բյուլբյուլօղլիի, ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Մ. Շվիդկոյի նախաձեռնությամբ: Հանդիպումն ընդհանուր առմամբ պատգամավորը համարեց «բավականին լոյալ եւ իր բնույթով մեկ քայլ առաջե: Հ. Նաղդալյանը նշեց, որ հանդիպումն ունեցել է «Նոր աշխարհաքաղաքական պայմաններում միջխորհրդարանական համագործակցության հրատապ խնդիրներըե խորագիրը, եւ Ռուսաստանը մասնակցել է ոչ թե որպես միջնորդ, այլ որպես կովկասյան երկիր: «Քննարկման առարկան այս երեք երկրների միջեւ միջխորհրդարական համագործակցությունն էր եւ հասարակությունների միջեւ շփումների, խաղաղ գոյակցության եզեր գտնելու հնարավորությունների որոնումը: Քննարկվում էր, թե այդ ուղղությամբ ինչպիսի առաջարկներ կան. եթե Ղարաբաղի խնդիրն այն թեման է, որ ժողովուրդներին բաժանում է, ապա ինչ կարող ենք գտնել մենք, որոնք կմիավորեն ժողովուրդներին: Եւ հիմնական ելույթներն ու առաջարկներն այդ շրջանակում էինե,- ներկայացրեց պատգամավորը: Ըստ նրա` ադրբեջանական պատվիրակությունն այս անգամ բավականին լոյալ էր տրամադրված, չկար այն մշտական մեղադրանքների «տարափըե, որ սովորաբար արվում է Հայաստանի հասցեին: Ադրբեջանցի պատվիրակների ելույթները Հ. Նաղդալյանը համարեց բավականին առարկայական, որոնք պարունակում էին առաջարկներ: «Ադրբեջանական հասարակության մեջ, ըստ երեւույթին որոշ փոփխություններ են կատարվում, փորձում են ազատվել կարծրատիպերից, մեկ քայլ առաջ գանալ: Հնարավոր է, որ դրան նպաստում են նաեւ տարածաշրջանում կատարվող փոփոխությունները: Կարծում եմ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ազդակ է շատերի համար եւ տարածաշրջանում, եւ տարածաշրջանից դուրս, որը ցույց է տալիս, որ հայկական պետության դիրքերը փոփոխվում են, ուժեղանում են, եւ այն պահանջները, որ հայկական պետությունը ներկայացնում է հարեւաններին եւ միջազգային հանրությանը` տարածաշրջանում համակեցություն ապահովելու իմաստով, սկսում են լսելի դառնալ, դրանց հետ սկսում են հաշվի նստելե,-նշեց պատգամավորը` կարծիք հայտնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի արձագանքները նաեւ մոսկովյան հանդիպման ընթացքում, թեկուզ աննուղղակի, բայց ինչ-որ ձեւով գոյություն ունեին: «Հայաստանն այսօր տարածաշրջանում նոր դիրակատարություն է ստանձնում, նոր դիրք է գրավում, եւ դա չի կարող չանդրադառնալ նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրաե,-նկատեց պատգամավորը: Հանդիպմանը խոսվել է նաեւ ատելություն եւ թշնամանք սերմանելու քաղաքականությունը հաղթահարելու մասին: «Ռուսական կողմն ասում էր` հաղթահարել ատելությունն ու թշնամանքը, իսկ մենք ասում էինք` չզարգացնել, չտարածել թշնամությունն ու ատելությունը: Այս տարբերությունը հնչեցվեց եւ ընդունվեց բոլորի կողմիցե,-ներկայացրեց նա: Առաջարկ է եղել նաեւ հայկական եւ ադրբեջանական ԶԼՄ-ների մոնիտորինգ իրականացնել` պարզելու, թե որ կողմն է ավելի շատ ռազատենչ, միլիտարիստական հայատարություններ հնչեցնում: Բարձրացվել է նաեւ անհանդուրժողականության խնդիրը. հայ պատվիրակները բերել են չեչեն լագրողուհու օրինակը, որը Երեւանում անցնելով լրագրության դասընթացներ, վերջերս այցելել էր Բաքու եւ այնտեղ խնդիրներ ունեցել անձնագրում երեւանյան կնիքի առկայության համար, անգամ ձերբակալվել: «Մեր գործընկերները ցույց տվեցին, թե զարմացած են, մինչդեռ բոլոր լրատավամիջոցներն այդ մասին բարձրաձայնել էին, դա, թերեւս, այն դեպքն էր, երբ նրանք բացատրություն չունեինե,-նկատեց պատգամավորը: Ինչ վերաբերում է պայմանավորվածություններին, ապա Հ. Նաղդալյանը նշեց, որ հանդիպման ընթացքում հնչեցված առաջարկությունները, որոնք վերաբերել են տարբեր` թե կրթական, թե առողջապահական, թե մշակութային համագործակցության խնդիրներին, ՌԴ պետդումայի փոխխոսնակի առաջարկով արձանագրվել են եւ ի մի կբերվեն, կներկայացվեն երեք երկրների խորհրդարանների ղեկավարություններին: Թեեւ նոր հանդիպումների մասին կոնկրետ քննարկում չի եղել, բայց առաջարկվել է հետագայում մեկական հանդիպում անցկացնել Երեւանում եւ Բաքվում, ու յուրաքանչյուրի ժամանակ քննարկել մեկ խնդիր, փորձել դրանից հետո նաեւ քայլ, գործ կատարել, ինչը, ըստ Հ. Նաղդալյանի, կարեւոր կլինի նման նախաձեռնության համար: Ըստ նրա` հայկական պատվիրակությունն աշխատանք է տարել, որ այս ձեւաչափում իրենց տեղն ունենան նաեւ ԼՂՀ ներկացուցիչները: «Ինչ վերաբերում էր ԼՂՀ-ից տարբեր ոլորտների ներկայացուցիչների մասնակցությանը, դա բավականին նորմալ էր ընդունվում, եւ ադրբեջանցիները եւս դրա անհրաժեշտությունը տեսնում էին, իսկ քաղաքական շփումները նրանց անհանգստացում էին: Մասնավորապես անհանգստացնում էր, որ ԼՂՀ խորհրդարանականների հետ շփումները կդիտարկվեն որեպես ԼՂՀ կարգավիճակը ճանաչելու փաստե,-նշեց պատգամավորը` միաժամանակ կարծիք հայտնելով, որ նրանք եւս գիտակցում էին ԼՂՀ ներկայացուցիչների հետ քննարկում ծավալելու անհարաժեշտությունը: