«Գազպրոմբանկե-ի եւ «ՀայՌուսգազարդե-ի միջեւ ստորագրվել է երկարաժամկետ վարկային համաձայնագիր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Գազպրոմբանկե ԲԲԸ-ի եւ «ՀայՌուսգազարդե ՓԲԸ-ի միջեւ այսօր ստորագրվել է երկարաժամկետ վարկային համաձայնագիր` 40 մլն դոլարի չափով վարկային գիծ բացելու մասին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին «ՀայՌուսգազարդե ՓԲԸ-ից, վարկային գիծը կսպասարկի «Առեքսիմբանկ ՓԲԸ-Գազպրոմբանկե խումբը` «Գազպրոմբանկե-ի դուստր ձեռնարկությունը: Համաձայնագրի ստորագրումը հանրապետության վառելիքաէներգետիկական համալիրի ձեռնարկությունների արդյունավետ համագործակցության զարգազմանն ուղղված «Գազպրոմբանկե-ի ռազմավարական խնդրի իրագործման հերթական քայլն է: «ՀայՌուսգազարդե ՓԲԸ-ն հետեւողականորեն շարունակում է ՀՀ տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող գազաէներգետիկ ծրագրերի իրականացումը, մասնավորապես «Իրան-Հայաստանե գազատարի գործարկմամբ պայմանավորված գազափոխադրման համակարգի ընդլայնման ու «Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկե համալիրի արդիականացման եւ շինարարության ավարտի ուղղությամբ: 2009թ. հունվար-սեպտեմբերին այս ծրագրերի ուղղությամբ իրականացված ներդրումները կազմել են շուրջ 27.8 մրդ դրամ: Բացի այդ, «Գազային համալիրի վերականգնման եւ զարգացման ծրագրիե իրականացման համար 2009թ. առաջին 9 ամիսներին ընկերության կողմից ներդրումները կազմել են շուրջ 10.3 մլրդ դրամ: Վերջին տարիներին «ՀայՌուսգազարդե ՓԲԸ կողմից կատարված ներդրումային ծրագրերի ամբողջական արժեքը 700-750 մլն ԱՄՆ դոլար է: Ներդրումային ծրագրերը ýինանսավորվում են ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցների հաշվին: Վերջինիս ներգրավման հարցում «ՀայՌուսգազարդե-ը համագործակցում է մի շարք տեղական ու արտասահմանյան ýինանսական հաստատությունների հետ: Նշենք, որ «Գազպրոմբանկե ԲԲԸ-ն Ռուսաստանի խոշորագույն ýինանսական կազմակերպություններից մեկն է, որն ընդգրկված է Ռուսաստանի 3 խոշորագույն բանկերի եռյակում, զբաղեցնում է 3-րդ տեղը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի բանկերի ցուցակում: «Առեքսիմբանկ ՓԲԸ-Գազպրոմբանկ խումբըե ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ üինանսական հոսքերի սպասարկման, ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ-ից այն ներառված է ռուսական խոշորագույն «Գազպրոմբանկե-ի խմբում եւ 100%-անոց դուստր ձեռնարկություն է:

Հայերեն

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին