ԱՄՆ իններորդ շրջանային վերաքննիչ դատարանը կվերալսի Հայոց ցեղասպանության զոհերի ամերիկահայ ժառանգների` ապահովագրական ընկերություններից չվճարված գումարի պահանջի հայցը
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ իններորդ շրջանային վերաքննիչ դատարանը կվերալսի Հայոց ցեղասպանության զոհերի ամերիկահայ ժառանգների` ապահովագրական ընկերություններից չվճարված ապահովագրական գումարների ու ավանդների պահանջի հայցը: Այս մասին «Արմենպրեսե-ին տեղեկացրեց «Վարդգես Եղիայան եւ փաստաբանական խումբե գրասենյակի ղեկավար Վարդգես Եղիայանը: Ըստ նրա` դատարանը վերալսումները կկազմակերպի ընդլայնված կազմով կամ հենց այն նույն դատավորների մասնակցությամբ, ովքեր օգոստոսին կայացած դատական նիստում որոշել էին չեղյալ համարել Կալիýոռնիա նահանգում ընդունված օրենքը, որը հնարավորություն էր տալիս Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական ընկերություններից պահանջել իրենց սպանված հարազատների ապհովագրական գումարները: Օրենքը թույլ էր տալիս Կալիýոռնիա նահանգում մինչեւ 2010թ-ը երկարաձգել Թուրքիայում ավանդներ ներդրած անձանց ժառանգների պահանջների հայցերի ընդունումը: «Ապահովագրական համակարգի կարգավորումը բացառապես պետական իշխանության խնդիրն է, եւ դաշնային քաղաքականությունը հիմք չունի նահանգներին արգելել օգտագործել «Հայոց ցեղասպանությունե տերմինըե,-նշեց Վ.Եղիայանը: Հայցը կլսվի առաջիկա 21 օրվա ընթացքում: Նշենք նաեւ, որ հայցին ԱՄՆ Հայ դատի գրասենյակի, Հայկական իրավաբանների միության, «Զորյանե ինստիտուտի, Ցեղասպանագետների միջազգային միության, հասարակական տարբեր հեղինակավոր կազմակերպությունների անունից կցվել է Կալիýոռնիայի դատախազի գրասենյակի, նաեւ «Bingham McCutcheonե ընկերության ներկայացուցիչ Դավիթ Բալաբանյանի փորձագիտական եզրակացությունը: Հիշեցնենք, որ օրենքը, որ ընդունվել է 2000 թվականին, Կալիýոռնիայի դատարանում քննության է առնվել Ցեղասպանության զոհերից մեկի ժառանգի հայցով (Մովսեսյանի գործ): Հայցվորը դատարան է դիմել, որովհետեւ «Վիկտորիաե ապահովագրական ընկերությունը հրաժարվել է վճարել ապահովագրական գումարը: Շրջանային դատարանը, չեղյալ համարելով Կալիýոռնիա նահանգի օրենքը, մեկնաբանել է, որ «այն հարված է հասցնում նախկին նախագահների հեղինակությանը եւ իրեն է վերապահում Հայոց ցեղեասպանության ճանաչման դաշնային քաղաքականությունըե: «Վարդգես Եղիայան եւ փաստաբանական խումբե գրասենյակը վարել եւ հաջողությամբ է պսակել ամերիկյան «Նյու Յորք լայýե ընկերությունից զոհերի ժառանգների` մոտ 20 միլիոն դոլարի փոխհատուցման գործընթացը: «Աքսաե ýրանսիական ապահովագրական ընկերության դատական գործընթացը գրասենյակը բացել է 2001թ-ին` 2007թ-ին հաստատվելով 17,5 միլիոն դոլարի չափով: Բրիտանական ապահովագրական ընկերությունների միության` «AVIVAե-ի դեմ եւս դատական գործընթաց է բացվել: Այդ հայցի ներկայացման նախնական փուլն է: Նշենք նաեւ, որ ԱՄՆ շուրջ 40 նահանգ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: