ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Հայաստանի անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ կրթության ոլորտի մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվել են Մովսես Խորենացու մեդալով
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար ոլորտի մի խումբ աշխատակիցների Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրելու մասին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, պարգեւատրվել են. Ժորժ Արամայիսի Անտոնյանը- Երեւանի թիվ 127 միջնակարգ դպրոցի ուսուցիչ Ռաýայել Դավթի Աստրյանը-Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի Ե. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչ Ստեփան Սուրենի Կարապետյանը- Իջեւանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Ալվինա Գեւորգի Համբարձումյանը- Սյունիքի մարզի Ագարակ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Գայանե Վռամի Հովսեփյանը- Չարենցավանի թիվ 1 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Լիդա Սարգսի Մուսայելյանը-Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ցողիկ Ահարոնի Նավասարդյանը- Եղեգնաձորի քաղաքային պետական հանրակրթական վարժարանի ուսուցչուհի Թերեզա Հրանտի Ներսիսյանը -Երեւանի թիվ 128 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Օհան Լեւոնի Օհանյանը- Լոռու մարզի Վահագնի գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ: