1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի չեմպիոն Էլեն Բունիաթյանցը հանդես չի գա Երեւանի «Հատիսե բասկետբոլային թիմում, որը նոյեմբերից մասնակցելու է Եվրոպայի գավաթի խաղարկությանը: Հիշեցնենք, որ օգոստոսին հայտնի բասկետբոլիստուհին ցանկություն էր հայտնել հանդես գալ «Հատիսումե եւ ավարտել կարիերան: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեցին ակումբի մամլո ծառայությունից, հայազգի 39-ամյա բասկետբոլիստուհին հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրոպայի գավաթի խաղարկությունում հայկական թիմին ծանր փորձություն է սպասվում, նպատակահարմար չի գտել շարունակել ելույթները: Բունիաթյանցի կարծիքով, ինքն արդեն ի վիճակի չէ բարձր մակարդակի խաղ ցուցադրել, ուստի ճիշտ չի լինի «Հատիսե վերադառնալը: Նշենք, որ Է.Բունաիթյանցը կարիերան սկսել է հենց «Հատիսումե: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նա տեղափոխվել է Ռուսաստան եւ հաջողությամբ հանդես եկել ռուսական թիմերում: 192 սմ հասակով բասկետբոլիստուհին ելույթներ է ունեցել նաեւ Ռուսաստանի հավաքականում եւ եղել է նրա առաջատարներից մեկը: