1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Զավեն Վարդանյան): Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող սեղանի թենիսի Եվրոպայի առաջնության 1/32-րդ եզրափակիչում Հայաստանի սեղանի թենիսիստներ Մեսրոպ Ղուկասյանը եւ Մուրադ Ասատրյանը պարտություն կրեցին Թիմ Բոլ-Քրիստիան Սուես զույգից եւ դուրս մնացին հետագա մրցապայքարից: Այս մասին «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ սեղանի թենիսի ýեդերացիայում: