Հայտնի դարձան Եվրոպայի առաջնությանը մասնակցող ՀՀ շախմատի տղամարդկանց եւ կանանց հավաքականների կազմերը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Զավեն Վարդանյան): Գրոսմայստերներներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը հանդես կգան ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականի կազմում հոկտեմբերին Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի թիմային առաջնության մրցաշարում: Ինչպես «Արմենպրեսե-ին այսօր տեղեկացրին ՀՀ շախմատի ýեդերացիայում, ՀՀ կանանց շախմատի հավաքականի կազմում ընդգրկված են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը, Լիլիթ Գալոյանը եւ միջազգային վարպետ Սիրանուշ Անդրեասյանը: