2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրալիգայի գավաթի խաղարկությունում Հայաստանի ազգային հավաքականի ýուտբոլիստներ Արտավազդ եւ Արման Քարամյանների ռումինական «Տիմիշոարանե ոչ ոքի` 0:0 հաշվով է ավարտել հանդիպումը Ամստերդամի «Այաքսիե հետ: Այս խաղին սկզբից մինչեւ վերջ մասնակցել է Արտավազդը, իսկ Արմանը որակազրկման պատճառով բացակայել է թիմի կազմից: Հովհաննես Գոհարյանի «ԲԱՏԷե-ն արտագնա խաղում ուժերը չափել է Լիսաբոնի «Բենýիկայիե հետ եւ պարտություն կրել 2:0 հաշվով: Ամբողջ առաջին կեսն ընթացել է տանտերերի բացարձակ առավելությամբ: Մինչեւ ընդմիջում «Բենýիկայինե հաջողվել է երկու անգամ գրավել «ԲԱՏԷե-ի դարպասը: Այն բանից հետո, երբ 56-րդ րոպեին ՀՀ ազգային հավաքականի հարձակվողը դուրս է եկել փոխարինման` բավական ակտիվացրել է «ԲԱՏԷե-ի խաղն առջեւի գծում: Հանդիպման ավարտից 20 րոպե առաջ Վիտալի Ռոդիոնովն աջ եզրում շրջանցել է մրցակցի երկու պաշտպանի, գնդակն ուղարկել մրցակցի տուգանային, որտեղ հերթապահում էր Հովհաննեսը, սակայն «Բենýիկայիե դարպասապահ Ժուլիո Սեզարը հասցրել է խանգարել հայ հարձակվողին դիպուկ հարվածել եւ գնդակը հեռացրել է անկյունային: 81-րդ րոպեին Ժուլիո Սեզարը կրկին փրկել է իր թիմին Գոհարյանի հարվածից հետո: Այս անգամ Հովհաննեսը հարվածել է տուգանայինի մատույցներից. գնդակն ընթացել է դարպասի հեռավոր անկյունը, սակայն դարպասապահը վերջին պահին կարողացել է հեռացնել վտանգը: 90-րդ րոպեին, փոխանցում ստանալով խաղընկերոջից, Գոհարյանը մտել է մրցակցի տուգանային, եւ մրցակիցը նրան կանգնեցրել է միայն խախտելով կանոնները, բայց հանդիպման մրցավար Կնուտ Կիրխերի սուլիչը լռել է: