«Միկաե ակումբը կմասնակցի հոկտեմբերին Մակեդոնիայում կայանալիք շախմատի Եվրոպայի գավաթի ակումբային մրցաշարին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ( թղթ.Զավեն Վարդանյան): Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրեասյանը հանդես կգան «Միկաե շախմատի ակումբի տղամարդկանց թիմի կազմում` հոկտեմբերի 3-10-ը Մակեդոնիայի Հանրապետության Օխրիդ քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի գավաթի ակումբային մրցաշարում: «Միկայիե կանանց շախմատի թիմում ընդգրկված են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին Հնդկաստանից, Նինո Խուրցիձեն Վրաստանից եւ Լիլիթ Գալոյանը: