Արամ Ա կաթողիկոսը ցավակցագիր է հղել Բենեդիկտոս 16-րդ Պապին` Իտալիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի քահանայապետ Բենեդիկտոս 16-րդ Պապին` Իտալիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Անթիլիասից, կաթողիկոսը նշել է, որ խորը մտահոգությամբ է հետեւում երկրաշարժից տուժած շրջաններում իրավիճակին, փլատակների տակ մնացածների հայտնաբերման աշխատանքներին: Վեհափառ Հայրապետը ցավակցությունն ու եղբայրական զորակցությունն է հայտնել Հռոմի քահանայապետին` նշելով, որ կիսում է զոհվածների ընտանիքների սուգն ու տրտմությունը:

Հայերեն