Արամ Ա կաթողիկոսն ու Միացյալ Նահանգներում Լիաբանանի նախկին դեսպանն անդրադարձել են Լիբանանի քաղաքական կյանքի վերջին զարգացումներին
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր Անթիլիասում ընդունել է Միացյալ Նահանգներում Լիաբանանի նախկին դեսպան Սիմոն Քարամին: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Անթիլիասից, անդրադարձ է եղել Լիբանանի քաղաքական կյանքի վերջին զարգացումներին: Զրուցակիցները հույս են հայտնել Միջին Արեւելքի կացության բարելավման առնչությամբ: Վեհափառ Հայրապետը նաեւ իր տեսակետն է ներկայացրել հատկապես Լիբանանի ներքին կյանքի ու համայնքային փոխհարաբերությունների ամրապնդման առումով: