1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի Քրիստոնեա-իսլամ երկխոսության հանձնախումբը հունվարի 19-ին այցելել է Անթիլիաս եւ հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Անթիլիասից, Վեհափառ Հայրապետի հետ կայացած հանդիպման ընթացքում լայնորեն քննարկվել են լիբանանյան կյանքում տեղի ունեցող միջհամայնքային փոխգործակցությանը, ինչպես նաեւ Միջին Արեւելքի քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր: Նշենք, որ հանձնախումբը կազմված է Լիբանանի յոթ գլխավոր համայնքների ներկայացուցիչներից: