Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը շեշտել է Լիբանանի ներքին միասնականությունը պահելու անհրաժեշտությունը
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը երեկ ընդունել է Անթիլիասի Մայրավանք այցելած լիբանանյան «Ազատության Ճակատե կուսակցության նախագահ üուատ Ապի Նատերին եւ կենտրոնական մարմնի անդամներին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին կաթողիկոսարանի մամլո ծառայությունից, խոսակցության առանցքում Լիբանանն էր, հատկապես` խորհրդարանական նախընտրական այս շրջանում: Քննարկվել է երկրում տիրող ընդհանուր իրավիճակը, որի շուրջ Ապի Նատերն իր կուսակցության տեսակետներն է հայտնել, ինչպես նաեւ դիրքորոշումը՝ առաջիկա ընտրությունների առնչությամբ: Վեհափառ Հայրապետը շեշտել է երկրի ներքին միասնականությունը պահելու անհրաժեշտությունը` մաղթելով որ ընտրություններն անցկացվեն փոխադարձ հարգանքի ու հասկացողության մթնոլորտում: Վեհափառը կարեւորել է, որ քաղաքական տարբերությունները բնավ չպետք է առաջնորդեն լիբանանցիներին հակամարտության, այլ բոլորն էլ պետք է ձգտեն լավագույնը տալու Լիբանանի հզորության ու ամրապնդման համար: