Արամ Ա. «Մեր պահանջն է, որ ներկա Թուրքիան ճանաչի իր հայրերի կողմից ծրագրված ու գործադրված Ցեղասպանությունըե

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ցեղասպանությունը պատմական իրողություն է, եւ մեր պահանջն է, որ ներկա Թուրքիան ճանաչի իր հայրերի կողմից ծրագրված ու գործադրված Ցեղասպանությունըե,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը փետրվարի 19-ին Անթիլիասում Ստամբուլի «Ակոսե թերթի խմբագիր Հրանտ Դինքի այրու` Ռաքել Դինքի հետ հանդիպմանը: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Անթիլիասից, Ռաքել Դինքը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է Դինքի գործունության, սպանությունից առաջ նրա ուենցած դժվարությունների, ստացած սպառնալիքների եւ սպանության ստեղծած մթնոլորտի ու դատավարության մասին: Վեհափառ Հայրապետը հայտնել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը միշտ զորավիգ կլինի այն կեցվածքներին եւ աշխատանքներոին, որոնց լավագոյն թարգմաններից մեկը եղավ Հրանտ Դինքը:

Հայերեն