Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հրավիրվել է մասնակցելու Իրանում պաղեստինյան խնդրին նվիրված միջազգային համագումարին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթիլիասում այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Իրանի դեսպանատան մշակութային կցորդ Աբաս Կոլրուին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին կաթողիկոսարանի մամլո դիվանից, Ա. Կոլրուն գրավոր հատուկ հրավեր էր բերել Նորին սրբությանը` մարտին Իրանում պաղեստինյան խնդրին նվիրված միջազգային համագումարին մասնակցելու եւ այդ առթիվ իր խոսքն ուղղելու համար: Հանդիպումը առիթ է հանդիսացել նաեւ խոսելու ընդհանրապես Իրանի հայության եւ Լիբանան-Իրան հարաբերությունների մասին:

Հայերեն