Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Լիբանանի նորընտիր նախագահին
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նորընտիր նախագահ Միշել Սուլեյմանի հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Անթիլիասից, Վեհափառ Հայրապետը նրան շնորհավորել է ընտրվելու կապակցությամբ` նշելով, որ այս օրերին մեծ մարտահրավեր է նման պատասխանատվություն ստանձնելը, սակայն հույս է հայտնել, որ Մ. Սուլեյմանը կկարողանա լիբանանցիների միջեւ փոխըմբռնման, ինչպես նաեւ երկրի առաջդիմության նոր էջ բացել Լիբանանի պատմության մեջ: Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր զորակցությունն է հայտնել նախագահին: