1 րոպեի ընթերցում
ԲԱՐՍԵԼՈՆԱ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը ապրիլի 9-ին Բարսելոնում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախկին նախագահ Մոհամադ Խաթամիի հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Անթիլիասից, հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի իրավիճակին, Իրանում հայությանն ու ԻԻՀ-ի եւ Կիլիկիո կաթողիկոսության միջեւ հարաբերություններին առնչվող հարցեր: Խոսվել է նաեւ նոյեմբերին Թեհրանում Իրանի եւ Կիլիկիո կաթողիկոսարանի միջեւ տեղի ունենալիք միջկրոնական երկխոսության հարցերի մասին` կարեւորելով դրա անհրաժեշտությունը ժամանակակից աշխարհում: