1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Բարսելոնայում (Իսպանիա) առաջիկա օրերին կմասնակցի միջկրոնական միջազգային համագումարի: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Անթիլիասից, համագումարին կմասնակցին տարբեր կրոններ ներկայացնող բարձրաստիճան անձինք, այդ թվում` Իրանի Իսլամական Հանրապետութեան նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոýի Անանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենը եւ այլք: Համագումարի ավարտին կարվի խաղաղության ու արդարության, աշխարհում կրոնի դերի վերաբերյալ հայտարարություն: