Հասարակական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2007թ. պետական մրցանակներ շնորհեց արվեստի եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցավ արվեստի եւ մշակույթի ոլորտում 2007թվականի պետական մրցանակների հանձնման արարողությունը: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Գրականության եւ հրապարակախոսության ոլորտում 2007թ. պետական մրցանակը շնորհեց Դավիթ Հովհաննեսին` «Նոր քրոնիկոնե բանաստեղծությունների ժողովածուի համար: Երաժշտության բնագավառում պետական մրցանակը հանձնվեց Ռուբեն Սարգսյանին` «Ինչ որ մնացե, «Դեր Զորը վերապրածի խոստովանանքըե, «Ի շրջանս յուրե, «Պատարագ ուրվականի համարե նվագախմբային ստեղծագործությունների շարքի համար: Կերպարվեստի բնագավառում մրցանակակիրը Փարավոն Միրզոյանն էր` գեղանկարչական շարքի համար: Թվով 12 նկարների թվում էին Հայաստանին նվիրված բնանկարներ, ինչպես նաեւ դիմանկարներ, նատյուրմորտներ, ýիգուրատիվ ազատ հորինվածքներ: Ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում պետական մրցանակը բաժին հասավ ճարտարապետ Ջիմ Թորոսյանին, ճարտարապետ Ռոլանդ Մարտիրոսյանին, ճարտարագետ Հենզել Հակոբյանին, «Հորիզոն 95ե շինարարական կազմակերպության տնօրեն Գագիկ Գալստյանին, եւ նույն կազմակերպության տեղամասի պետ Արծրուն Սերգոյանին` Երեւանի քաղաքապետարանի շենքի համար: Այս տարի, ինչպես եւ նախորդ տարի, կինոարվեստի եւ թատերական բնագավառում պետական մրցանակ չշնորհվեց: Մասնագիտական հանձնախմբի հավաստիացմամբ, ներկայացված աշխատանքները չէին բավարարում մրցույթի չափանիշներին: Պետական մրցանակի արժանացած Դավիթ Հովհաննեսը երախտագիտություն հայտնեց մրցանակային հանձնաժողովին, ով իր խոսքով, «վեր է բարձրացել իր գեղարվեստական ճաշակիցե, ինչպես նաեւ երկրի նախագահին, ով «իր հրամանագրով վավերացրել է այնե: «ՀՀ պետական մրցանակ ստանալը միայն իմ հաղթանակը չէ. սա այն եզակի դեպքերից է, երբ մրցանակը շնորհվում է ոչ թե անձին, այլ բանաստեղծությանը: Մրցանակ ստանալը նշանակալից է նաեւ նրանով, որ այն ստանում եմ անկախ Հայաստանում եւ ստանում եմ մի մարդու ձեռքից, ով ինքը եւս դժվարին ճանապարհ է անցել: Այն, ինչ անում եմ`չեմ անում մրցանակ ստանալու համար, այլ անում եմ իմ հանդեպ, իմ ժողովրդի հանդեպ ունեցած պարտքի զգացումից ելնելով, սակայն մրցանակ ստանալը, անշուշտ, շատ հաճելի էե,-ասաց նա: Ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտի մասանգիտական հանձնաժողովի ղեկավար Լեւոն Իգիթյանը նկատեց, որ եթե շատերը չեն լսել Ռուբեն Սարգսյանի երաժշտությունը կամ չեն կարդացել Դավիթ Հովհաննեսի ժողովածուն, ապա Երեւանի քաղաքապետարանի շենքը տեսել են բոլորը: Այս բնագավառում պետական մրցանակ շնորհելը հանձնաժողովում որեւէ տարաձայնություն չի առաջացրել. որոշումն ընդունվել է միաձայն: Ճարտարապետ Ջիմ Թորոսյանը երախտագիտություն հայտնեց բոլորին, ովքեր այս կամ այն չափով մասնակցություն են ունեցել շենքի կառուցման գործում, առանձահատուկ նշելով, որ այդ գործում իր որոշիչ խոսքն ու դերն է ունեցել հանրապետության նախագահը: Շնորհավորելով եւ նորանոր ստեղծագործական հաջողությունների մաղթելով պետական մրցանակակիրներին` երկրի ղեկավարը հավաստիացրեց, որ բոլոր ոլորտներում մրցանակների արժանացած աշխատանքները լավագույն էին: «Կարող են վիճահարույց հարցեր լինել, ի վերջո, արվեստն անձնական, անհատական պատկերացումների վրա է հիմնված, եւ մի աշխատանք չի կարող համատարած դրական գնահատական ստանալ: Արվեստում սուբյեկտիվ գործոնը միշտ էլ գոյություն է ունեցել, եւ այս հանգամանքը պետք է հանգիստ ընդունենքե,-նշեց Ռ. Քոչարյանը: Նա նաեւ վերահաստատեց մասնագիտական հանձնաժողովների այն պնդումը, որ այս տարիների ընթացքում իր կողմից որեւէ միջամտություն հանձնաժողովների աշխատանքներում չի եղել: Նախագահը նշեց, որ շատ է օգտագործում «կյանքի որակը բարելավելե արտահայտությունը, ինչն ասելով նկատի ունի ոչ միայն կենցաղի բարելավվումը, այլ նաեւ մշակութային համապատասխան միջավայրի ձեւավորումը, «առանց որի կյանքի որակի իրական բարձրացման մասին հնարավոր չէ խոսելե: «Քանի որ անցումային շրջանը ոչ մի երկրում այդքան էլ բարենպաստ չէ մշակույթի համար, ապա ենթադրվում է, որ պետությունը հատուկ ուշադրության կենտրոնում պետք է պահի արվեստի բոլոր այն ոլորտները, որոնք միասին ձեւավորում են այդ մշակույթի միջավայրը: Այս մրցանակների շնորհումն այդ քայլերից մեկն էրե,-ասաց նա: Ռ. Քոչարյանը ցավալի է համարում այն, որ կինոարվեստի եւ թատրոնի ոլորտում արդեն երկրորդ տարին է մրցանակ չի շնորհվում: Այնուհանդերձ, նա կարծում է, որ այս ոլորտներում, հատկապես թատրոնում, նվազագույն պայմանները ստեղծված են: «Տպավորությունն այնպիսինն է, որ մենք ունենք համակարգային խնդիր: Երեւի պետք են նոր, ժամանակակից մոտեցումներ, նոր կառավարիչներ, պրոդյուսերական դպրոցի ձեւավորում: Համոզված եմ, որ այստեղ բոլորս շատ ավելի վճռական փոփոխությունների պետք է պատրաստ լինենքե,-ասաց երկրի ղեկավար: Նա միաժամանակ նկատեց, որ այս ոլորտում ի հայտ են եկել հայկական արտադրության հեռուստատեսային ýիլմեր, որոնք իրենց վարկանիշներով չեն զիջում արտասահմանյաններին: Նախագահը հիշեցրեց նաեւ, որ կինոարվեստի համակարգի փլուզումից հետո ռուսական կինոարտադրությունը եւս ծանր վիճակում էր, սական հենց հեռուստատեսային ýիլմերով սկսվեց ոլորտի զարգացումը, եւ այն այսօր արդեն մեծ վերելք է ապրում: Երկրի ղեկավարը կարծում է, որ հայկական կինոարտադրությունը թեւակոխել է մի այնպիսի փուլ, որտեղ արդեն սկսվել է ձեւավորվել մրցակցային դաշտ, որն «անկասակած իր հետ կբերի փորձի կուտակում եւ բարձրարժեք ýիլմերի արտադրությունե: Ինչ վերաբերում է Ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտին, ապա ՀՀ նախագահը նկատեց, որ մի քանի տարի առաջ այս բնագավառում դժվար էր լուրջ հաջողություններից խոսել: Մինչդեռ այսօր Հայաստանում շինարարությունն այնպիսի զարգացում է ապրում, որ հնարավոր է ոչ միայն տիպային շենքերի կառուցապատման, այլ նաեւ մրցանակների արժանի լուրջ կառույցներ ունենալ: Քաղաքապետարանի շենքը, ըստ նախագահի, իսկապես, տպավորիչ, գեղեցիկ եւ ýունկցիոնալ շինություն է: Վերջում Ռ. Քոչարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր հնչեցրած գնահատականների համար` միաժամանակ հիշեցնելով, որ հենց արվեստագետների առաջակով վերականգնվեց պետական մրցանակների շնորհումը. իսկ ինքն այդ առաջարկը լսող, ընդունող եւ կատարողն էր: «Այստեղ հնչեց նաեւ, որ ես` որպես նախագահ, վերջին անգամ եմ մրցանակ շնորհում: Բայց ավանդույթն արդեն ձեւավորվել է, եւ կասկած չկա, որ այս ավանդույթը ոչ միայն շարունակվելու է, այլեւ որոշ զարգացումներ է ապրելուե,-վստահեցրեց երկրի ղեկավարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում