Լույս է տեսել Արամ Ա կաթողիկոսի «Այլակերպված աշխարհի համարե գիրքը` ձոնված հայ երիտասարդությանը
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն օրերս լույս է ընծայել ýրանսերեն լեզվով աշխատություն` «Այլակերպված աշխարհի համարե վերնագրով: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից, շուրջ 350 էջից բաղկացած գրքում Վեհափառ Հայրապետը քննում է աստվածաբանական, միջեկեղեցական, միջկրոնական, եկեղեցի-ընկերություն փոխհարաբերության ու մարդու իրավունքներին առնչվող այժմեական հարցեր: Հատորի առաջաբանը գրել է Եվրոպայի եկեղեցիների խորհրդի նախագահ դտր Ժան Առնոլդ դը Քլերմոնը: Գիրքը հրատարակված է «Գալուստ Գյուլբենկյանե հիմնարկության հայկական բաժնի կողմից, ձոնված է հայ երիտասարդությանը: