Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը եւ Բենեդիկտոս 16-րդ Պապն անդրադարձել են ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցիների նորօրյա առաքելություններին

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը նոյեմբերի 26-ին Վատիկանում երկրորդ հրապարակային հանդիպումն է ունեցել Ն.Ս. Բենեդիկտոս 16-րդ Պապի հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Կիլիկիայի կաթողիկոսության մամուլի ծառայությունից, հանդիպմանը մասնակցել են աշխարհի բոլոր կողմերից ժամանած հազարավոր հավատացյալներ: Բենեդիկտոս 16-րդ Պապը ողջունել է Վեհափառ Հայրապետին` ընդգծելով դարերի ընթացքում Հայ եկեղեցու ունեցած դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում: Նա միաժամանակ աղոթք է բարձրացրել առ Աստված հայ եկեղեցու ու ժողովրդի համար` հիշելով Ս. Գրիգոր Լուսավորչին, որի միջոցով հայ ժողովուրդը պետականորեն քրիստոնեություն ճանչեց: Վեհափառ Հայրապետը, պատասխանելով Պապի ողջույնի խոսքին, ասել է, որ այս շաբաթ Հայ եկեղեցին պիտի նշի իր հիմնադիրների՝ Ս. Թադեւոս եւ Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: «Կաթոլիկ եկեղեցին ու Հայ եկեղեցին առաքելական հիմք ունեն: Այսօր առավել քան երբեք անհրաժեշտ է որ առաքելական հիմքը մեր եկեղեցիների վերածվի դեպի ժողովուրդ ուղղված ավետարանչության: Բարոյական արժեքների անկումը, հոգեւոր արժեքների լուսանցքայնացումը ու քրիստոնեական ինքնության խաթարումը մղում են, որ բոլոր եկեղեցիները միասնական ճիգով նոր մղում տան իրենց ավետարանչական առաքելությանըե,-ասել է նա: Վեհափառ Հայրապետն իր խոսքում ընդգծել է նաեւ, որ եկեղեցիները, կրոնները եւ պետությունները պետք է ճանաչեն բոլոր, ներառյալ` Հայոց ցեղասպանությունը եւ «հատուկ ճիգ թափեն կանխարգելելու նոր ցեղասպանությունները` հաստատելով բոլոր ժողովուրդների արժանապատվության, ազատության եւ ինքնորոշման իրավունքըե:

Հայերեն