Արամ Ա կաթողիկոսը կմասնակցի Թեհրանում կայանալիք միջկրոնական երկխոսության համագումարին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Թեհրանում կմասնակցի միջկրոնական երկխոսության համագումարին: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Անթիլիասից, համագումարին կմասնակցեն նաեւ Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի թեմերի առաջնորդները, Իրանի խորհրդարանի երկու հայ պատգամավորները: Նշենք, որ 2002թ-ին համագումարն առաջին անգամ անցկացվել է Թեհրանում, իսկ երեք տարի առաջ Անթիլիասում: Թեհրանում մեկշաբաթյա այցի շրջանակներում Արամ Ա կաթողիկոսը կղեկավարի նաեւ քրիստոնեական դաստիարակության տարվա առթիվ կազմակերպվելիք միջոցառումները՝ ունենալով համայնքային եւ պետական հանդիպումներ:

Հայերեն