Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական նամակ է հղել ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանին
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական նամակ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորընտիր նախագահ Բակո Սահակյանին: «Ուրախությամբ իմացանք, որ Արցախի ժողովուրդը Ձեզ ընտրել է ԼՂՀ նախագահի պաշտոնում: Այս ընտրությունը գալիս է հաստատելու թե Արցախի մեր քաջամարտիկ զավակների ինքնորոշման արդար իրավունքը եւ թե իր երկիրը ժողովրդավարական սկզբունքներով ղեկավարելու աննկուն վճռականությունը: Շնորհավորում ենք Ձեզ եւ ողջունում ժողովրդի` Ձեր հանդեպ ունեցած վստահությունը, որ անկասկած Ձեր ունեցած հայրենանվեր ու ազգանվեր կեցվածքի ու գործունեության ծնունդն է: Վստահ ենք, որ վերանորոգ հավատով ու վճռականությամբ պիտի շարունակեք Արցախի զարգացման ու բարգավաճման համար ծառայությունըե,-ասված է կաթողիկոսի նամակում: «Վստահ եղեք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը պիտի շարունակի զորավիգ լինել Ձեզ, եւ իր հնարավոր միջոցներով կնպաստի Արցախի ժողովրդի կյանքի առաջդիմությանն ու բարեկեցությանըե,-նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: