Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ու մարոնիթ եկեղեցու հագեւոր ղեկավարությունը մտահոգված են Լիբանանում ստեղծված իրավիճակով

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասի Մայրավանքում հունիսի 15-ին ընդունել է մարոնիթ եկեղեցու հագեւոր պետ Աýեյր պատրիարքի անձնական ներկայացուցիչ Րոլան Ապու արքեպիսկոպոսին: Վերջինս Հայրապետին է փոխանցել պատրիարքի մտահոգությունները Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Կաթողիկոսն արհատահայտել է Լիբանանն ստեղծված իրավիճակից դուրս բերելու իր մոտեցումները: Նա շեշտել է Ազգային միասնության կառավարություն կազմելու, երկխոսության ճանապարհով հարցերի լուծման եւ բոլորի կողմից ընդունելի նոր նախագահի անձի շուրջ համաձայնության անհրաժեշտությունը:

Հայերեն