Արամ Ա. «Եվրոպայի ընդլայնումը չպետք է տեղի ունենա ի հեճուկս Եվրոպայի դավանած սկզբունքների, արժեքների, ավանդույթներիե

2 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրոպայի ընդլայնումը չպետք է տեղի ունենա ի հեճուկս Եվրոպայի դավանած սկզբունքների, արժեքների, ավանդույթներիե,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Բրյուսելում Եվրոպահայերի երկրորդ համագումարին: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին` նա նշել է, որ ԵՄ-ն եւ մի շարք երկրներ ու կազմակերպություններ մեծապես աջակցել են հայ ժողովրդին այս հարցում. «Սակայն ինչպե՞ս կարելի է Եվրոպական համայնք ընդունել մի երկիր, որի դավանած արժեքներն ամբողջությամբ խոտոր են Եվրոպայի արժեքներից, ուր ժողովրդավարությունը ձեւական է եւ հեռու իրականությունից, որը ոչ միայն անտեսում է մարդու իրավունքները, այլ նաեւ սպանում, հալածում մարդու իրավունքների պաշտպաններին, որն ուրանում է իր անցյալը, եւ պատրաստ չէ հաշտվելու իր անցյալի հետե: Կաթողիկոսը նշել է, որ տնտեսական ու քաղաքական շահերի վրա հիմնված միություն լինելուց առաջ, Եվրոպան մարդկային արժեքների վրա հաստատված միություն է: ««Մարդկային արժեքե ասելով հասկանում եմ այն կրոնական, մշակութային, կրթական արժեքները, որոնք կազմեցին Եվրոպայի ժողովուրդների ստեղծած մշակութային ու կրոնական կառույցների հիմքը, ինչպես նաեւ հավասարության, արդարության, մարդու իրավունքների, ժողովրդավարական սկզբունքները, որոնք Եվրոպայի հիմքն ենե,-ասել է նա: Կաթողիկոսը նշել է, որ թեեւ հայ ժողովրդի ծննդավայրը Եվրոպան չէ, սակայն Եվրոպան իր արժեքներով ու ավանդույթներով միշտ ներկայութուն է ունեցել հայ ժողովրդի կյանքում, հատկապես` Կիլիկյան շրջանից սկսած: Նա անհրաժեշտ է համարել, որ կենդանի երկխոսությունը հայ ժողովրդի եւ Եվրոպայի միջեւ շարունակվի քաղաքական, կրոնական, մշակութային, սոցիալական եւ այլ հարցերում: Նշենք, որ Եվրոպական խորհրդարանի շենքում անցկացվող երկօրյա համագումարին, որն աշխատանքներն սկսել է հոկտեմբերի 15-ին, մասնակցում են շուրջ երեսուն երկրների հայ համայնքների պատվիրակներ ԵՄ անդամ երկրներից, Շվեյցարիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից եւ Մերձավոր Արեւելքից:

Հայերեն