Արամ Ա կաթողիկոս. «Մեծապես գնահատում ենք հանձնաժողովի կողմից 106 բանաձեւի ընդունումը եւ ակնկալում, որ Ներկայացուցիչների պալատը եւս շուտով կընդունի այնե

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փոլոսիին եւ ողջունել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունումը: «Հանձնաժողովի այս որոշումը շոշափելի քայլ է մարդկության դեմ գործված բոլոր տեսակի ոճիրների դատապարտման առումով: Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է: Մարդկության դեմ գործված նման ոճիրների ճանաչումը հրամայական է խուսափելու համար նոր ցեղասպանություններից: Հետեւաբար, հանձնաժողովի որոշումը ճիշտ պատասխան է Օսմանյան կայսրության այս տխուր էջինե,-ասված է կաթողիկոսի նամակում: Նշվում է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը եւս, իր հաստատություններով, ցեղասպանության զոհ է դարձել: Կաթողիկոսարանի տարածքում են նահատակների մատուռը, թանգարանը, կան արխիվներ, որոնք շոշափելի փաստեր են 1915-ին Օսմանյան կառավարության կողմից ծրագրված եւ գործադրված ցեղասպանության: «Մեծապես գնահատում ենք հանձնաժողովի այս որոշումը եւ ակնկալում, որ Ներկայացուցիչների պալատը շուտով կընդունի բանաձեւըե,-ասված է կաթողիկոսի նամակում:

Հայերեն