Թ. Դեւիս.«Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման միակ ճանապարհը խաղաղ, բանակցային գործընթացն էե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանը եւ Ադրբեջանը Եվրախորհրդի առջեւ պարտավորություն են ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Հակամարտության լուծման միակ ճանապարհը խաղաղ, բանակցային գործընթացն էե,-ասաց Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսն այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսում: Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվում է ԵԱՀԿ-ն, իր մասնագիտացված կառույցով` Մինսկի խմբով: «Ես մեծ ուշադրություն եմ դարձնում հարցին, քանի որ ԵԽԽՎ-ում եղել եմ ԼՂ հարցով նախկին զեկուցողը: Կարծում եմ, որ հակամարտությունն արդեն պետք է կարգավորված լիներ, գտնում եմ Հայաստանում ու Ադրբեջանում համամիտ են ինձ հետ, որ դրա կարգավորումը շատ երկար ձգվեց: Դրանով չեմ ցանկանում քննադատել Մինսկի խմբին, բայց կարծում եմ, որ այն պետք է շուտ կարգավորվի` հնարավորություն տալով զբաղվելու նաեւ այլ հարցերով, որոնք եւս կարեւոր են: Քաղաքական գործիչները ներկայումս կենտրոնացած են միայն այս խնդրի վրա, բայց պետք է զբաղվել նաեւ այլ գործերովե,-նկատեց Թ.Դեւիսը: ԼՂՀ-ում վերջերս տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրությունների վերաբերյալ Թ.Դեւիսը գնահատական չի հնչեցրել: Նրա կարծիքով` լռությունն ամենալավ ձեւն է վերաբերմունք արտահայտելու: «Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող ռեժիմը միջազգայնորեն ճանաչված չէե,-ասաց նա: Ըստ Թ.Դեւիսի` Կոսովոյում եւ Լեռնային Ղարաբաղում առկա իրողությունները տարբերվում են միմյանցից: Կոսովոյում կառավարությունը ձեւավորված է ՄԱԿ-ի բանաձեւի հիման վրա, այնտեղ Եվրամիության զինվորներն են անվտանգություն ապահովում: Թ.Դեւիսի խոսքերով` հակամարտության կարգավորումից հետո Եվրախորհուրդը ծրագրեր կիրականացնի նաեւ Լեռնային Ղարաբաղում: Նա ցավալի համարեց, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները հնարավարություն չունեն դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչպես ԵԽ յուրաքանչյուր անդամ երկիր: Այդ մարդկանց համար նման հնավարություններ հասանելի կլինեն միայն հակամարտության կարգավորումից հետո:

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան